Վլադիմիր Պուտինը հայերին ու ադրբեջանցիներին իրական երկխօսութեան կոչ է անում

13:46 • 08.06.10
Ղարաբաղեան հիմնախնդրի նման հարցերը չեն կարող միակողմանիօրէն լուծւել:
Այս մասին, թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից յետոյ հրաւիրւած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է Ռուսաստանի Դաշնութեան վարչապետ Վլադիմիր Պուտինը:
«Ինչպէս յայտարարել եմ նախկինում, նման խնդիրները չեն կարող միակողմանի լուծում ստանալ: Երկու ազգերը պէտք է հաշտեցման հասնեն իրական երկխօսութեան ուղիով: Հայաստանն ու Ադրբեջանը պէտք է որոշեն, թէ որն է իրենց համար ընդունելի տարբերակը: Մենք պէտք է համբերատար լինենք և միմեանց մօտեցնենք մեր դիրքորոշումները: Ռուսաստանը շարունակում է իր աջակցութիւնը և որևէ երկրի վրայ մենք ճնշումներ չենք կարող գործադրել: Միևնոյն ժամանակ, չենք ցանկանում, որ այնպիսի տպաւորութիւն ստեղծւի, թէ Ռուսաստանը կողմնապահութիւն է անում»,- ի պատասխան ադրբեջանցի լրագրողի` Ղարաբաղեան հիմնախնդրի հետ կապւած հարցին ասել է Վլադիմիր Պուտինը:
Պուտինը պատասխանել է նաև երէկ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրւած գազային պայմանագրին, Իրանի միջուկային ծարգրին և օրեր առաջ «Ազատութեան տորմիղի» ուղևորների և իսրայէլցի զինւորների միջև տեղի ունեցած միջադէպին առնչւող հարցերին:

Tert.am

0 Պատգամ: