«Օտարալեզու դպրոցներում ճիշտ զինւոր չի դաստիարակւի»

«Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժմանը միացել են նաև ԼՂՀ-ից:
Արկադի Կարապետեանը, ով ԼՂՀ ինքնապաշտպանութեան ուժերի նախկին հրամանատար է, 1992-ին մասնակցել է Ղարաբաղեան շարժմանը: Նա ասաց, որ պատերազմի ժամանակ իրենց հիմնական նպատակն այն էր, որ ռադիոն, հեռուստատեսութիւնը, մշակոյթը լինէին հայերէն, քանի որ մշակոյթն առանց լեզւի հնարաւոր չէ:
«Իւրաքանչիւր ազգի երեխայ պէտք է դաստիարակւի և կրթւի իր ազգային լեզւով: Անվտանգութիւնը սկսւում է երեխայով և դպրոցով: Եթէ երեխան դպրոցում ճիշտ չդաստաիարակաւեց, ապա ճիշտ զինւոր չի լինի»,- ասաց Ա. Կարապետեանը` ընդգծելով, որ սա ազգային անվտանգութեան խնդիր է:

ԱՅՍՕՐ, 17:32

Aysor.am

0 Պատգամ: