Ղրղզստանում սգոյ օր է յայտարարւել


Ղրղզստանում երկրի հարաւային շրջաններում բռնկւած բախումների հետևանքով զոհւածների յիշատակին այսօր յայտարարել է սգոյ օր:
Վերջին պաշտօնական տւեալների համաձայն` Օշ քաղաքում տեղի ունեցած անկարգութիւնների արդիւնքում սպանւել է 178 մարդ, աւելի քան 1,8 հազար մարդ վիրաւորւել է: Այս մասին հաղորդում է «ՌոսԲիզնեսԿոնսալթինգ»-ը:
Մինչդեռ, ըստ ոչ պաշտօնական տւեալների, հնարաւոր է, զոհերի թիւը շատ աւելի մեծ է, քանի որ ուզբեկների սովորութեան համաձայն` մահացածին թաղում են մէկ օրւայ ընթացքում: Ինչպէս նախօրէին յայտարարել է Հանրապետութեան ժամանակաւոր կառավարութեան ղեկավար Ռոզա Օտունբաևան, զոհւածներից շատերը անմիջապէս յուղարկաւորւել են իրենց հարազատների կողմից, նրանք չեն դիմել բժշկի և դատաբժշկական քննութեան, այսպիսով` զոհերի ճշգրիտ թիւը պարզելը դժւար է:
ԱՅՍՕՐ, 10:42
Aysor.am

0 Պատգամ: