Իրանը պատրաստ է Թուրքիային տրամադրել ցածր հարստացւած ուրան

Իրանը դեռ համաձայն է Բրազիլիայի և Թուրքիայի հետ գործարք կնքել` կապւած միջուկային վառելիքի հետ: Այս մասին յայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Թուրքիայի խորհրդարանի խօսնակ Մեհմեթ Ալի Սահինի հետ հանդիպման ժամանակ:
Իրանի նախագահը յստակեցրել է, որ համաձայնութիւնը գործում է և ուժ կստանայ հետագայ բանակցութիւնների ժամանակ: Այս մասին հաղորդում է «Քուոտէ» գործակալութիւնը` յղում կատարելով Associated Press-ին:
Յիշեցնենք, որ մայիսի 17-ին Թեհրանը համաձայնութիւն է տւել թուրքական և բրազիլական միջնորդների առաջարկութեանը, որի համաձայն` մօտ 1.2 տոննայ ցածր հարստացւած ուրան Իրանը պէտք է հասցնի Թուրքիա` 120 կիլոգրամ 20 տոկոսանոց ուրան ստանալու դիմաց: Մինչդեռ Իրանը նախազգուշացրել է, որ համաձայնագիրը չի վաւերացւի, եթէ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը պատժամիջոցներ կիարառի:

ԱՅՍՕՐ, 11:17
Aysor.am

0 Պատգամ: