Լատինական Ամերիկայի հայկական համայնքների խնդիրներից


«Լատինական Ամերիկայի հայկական համայնքներում այսօր մեծ թւով խնդիրներ են կուտակւել, մեծ չափերի է հասել ուծացման գործընթացը, որի համար կան մի շարք օբյէկտիւ և սուբյէկտիւ պատճառներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսեանը:
«Յայտնի է, որ խառն ամուսնութիւնների թիւը հասել է մեծ չափերի և երիտասարդութեան մոտ 80 տոկոսը չի տիրապետում հայերէնին կամ տիրապետում է կենցաղային մակարդակով»,- շեշտեց սփիւռքի փոխնախարարը:
Ըստ նրա` լատինաամերիկեան տարածաշրջանը համեմատաբար կտրւած է հոծ հայկական համայքներից և Հայաստանից` աշխարհագրապէս և դրանով է բացատրւում լատինաամերիկեան համայքներում հայապահպանական խնդրի սրութիւնը:
«Հայութեան 70 տոկոսը ակտիւ չի մասնակցում համայնքային կառոյցների կեանքին, մշակութային կեանքը լաւ կազմակերպւած չի, թոյլ է կապը մշակութային միութիւնների և հայաստանեան նմանատիպ կառոյցների միջև»,- շեշտեց Ստեփան Պետրոսեանը:
Փոխնախարարը նշեց, որ այդ տարածաշրջանում չեն հեռարձակւում հայկական արբանեակային հեռուստաալիքներ, հայկական դպրոցներում առկայ է ուսուցիչների պակաս, անհրաժեշտութիւն է զգացւում ուսուցիչների վերապատրաստման, որի ուղղութեամբ արդէն իսկ քայլեր են ձեռնարկւել:

ԱՅՍՕՐ, 17:58
Aysor.am

0 Պատգամ: