Օտարալեզու դպրոցներ գործում են գաղութային կախւածութեամբ երկրներում

16:01 • 09.06.10
Դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրեանը վերջերս հետաքրքրւել է` կա՞ն արդեօք արտասահմանում օտարալեզու դպրոցներ և պարզել, որ, օրինակ, Փարիզում գործում են գերմանական, պորտուգալական, անգլիական, իսպանական դպրոցներ։
«Բացէք, խնդրեմ, օտարալեզու դպրոց, բայց միայն մի պայմանով, որ այն համապատասխանի հայկական դպրոցի մակարդակին»,– այսօրւայ ասուլիսին ասաց Դուրեանը՝ միաժամանակ նկատելով, որ հայկական դպրոցներում կրթական անհրաժեշտ մակարդակը բացակայում է։
Այս կոնտեքստում նա նշեց, որ խնդիրը ոչ թէ օտարալեզու դպրոցներ բացելը կամ չբացելն է, այլ թէ ինչպէս բարձրացնել հայկական դպրոցների մակարդակը։ «Մարդիկ օտարութեան մէջ մեծանում են, սովորում են ֆրանսիական դպրոցներում, սակայն մնում են Հայ»,– նկատեց նա։
Ազգագրագէտ Հրանուշ Խառատեանը հակադարձեց՝ ասելով, որ արտասահմանում այդ դպրոցները բացում են էթնիկ խմբերի և փոքրամասնութիւնների համար։
Ազգագրագէտը նաև նշեց, որ ինքն ուսումնասիրել է օտարալեզու դպրոցների գործնէութիւնն այլ երկրներում։ Այսպիսով, նմանատիպ դպրոցներ բացւում և գործում են այն երկրներում, որոնք ունեն գաղութային կախւածութիւն՝ (مستعمره) տնտեսական, քաղաքական, մշակութային։ Այս համատեքստում նա բերեց Ռուսաստանի օրինակը, երբ 18–19դդ. տարածւած էր ֆրանսերէնը, ինչպէս նաև այսօրւայ Հնդկաստանի և աֆրիկեան երկրների օրինակները։
Խառատեանն առաջարկեց հիմնել օտարալեզու դպրոց՝ բարձր դասարանների բազայի հիման վրայ։ «Էթնիկ մշակոյթը հաղորդւում է մայրենի լեզւի միջոցով, սակայն օտար լեզուների իմացութիւնը կարևոր է»,– եզրափակեց նա։

Tert.am

0 Պատգամ: