YouTube-ի պատճառով Թուրքիայում արգելափակել են Google-ի ծառայութիւնները


«Թուրքիայում YouTube արգելափակւել է երկար ժամանակով՝ կապւած ծառայութիւնում Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի յիշատակը վիրաւորող տեսահոլովակների տեղադրման հետ»


3:31 • 05.06.10
Թուրքիայում անջատել կամ սահմանափակել են Google-ի որոշ ծառայութիւնների մատչումը։ Ինչպէս յայտնում է National Turk հրատարակութիւնը, սահմանափակումները վերաբերում են նաև Google Translate, Docs, Sites և Earth ծառայութիւններին։
Թուրքական ինտերնէտ պրովայդերներն անջատել են ընկերութեան կողմից գործածւող մի շարք IP-հասցէների մատչումը։ Դա կատարւել է հեռա–հաղորդակցութեան և կապի նախարարութեան յանձնարարութեամբ, որը ինչ-որ «իրաւաբանական պատճառներ» ներկայացնում։Պրովայդէրները այս սահմանափակումների մասին օգտատերերին տեղեկացրել են էլեկտրոնային փոստով։ Ենթադրւում է, որ թուրքական իշխանութիւնների նման քայլի պատճառ է դարձել Google-ի կողմից YouTube վիդէո–հոսթինգի IP հասցէների փոխարինումը ընկերութեանը պատկանող այլ IP հասցէներով։
Google-ը նման քայլի է դիմել ի պատասխան որոշ երկրներում, այդ թւում Պակիստանում և Թուրքիայում YouTube-ի արգելափակման։ Վիդէո–հոսթինգի մատչումը Թուրքիայում արգելափակւել է երկար ժամանակով՝ կապւած ծառայութիւնում Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի յիշատակը վիրաւորող տեսահոլովակների տեղադրման հետ։

Tert.am

0 Պատգամ: