Հայի համար Հայոց լեզուն նոյնն է, ինչ Քրիստոնեայի համար Ս. Հոգին


«Այս օրինագիծը կը փոխի մեր ազգի տեսակը, մենք կդադարենք մեր իսկ երկրում լիարժէք հայ լինել, որովհետև լեզուն մտածողութիւն է, գաղափարախօսութիւն, մտածելակերպ, աշխարհայեաց, ամէն ինչ. փոխիր մարդու լեզուն, կփոխես մարդու տեսակը»,- համոզւած է պատմական գիտութիւնների թեկնածու Գէորգ Եազըճեանը:
Յիշեցնենք, որ ՀՀ կառավարութեան նիստերի դահլիճի շէնքի դիմաց, որտեղ անց է կացւում ՀՀ Ազգային ժողովի նիստը, «Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնողական խումբը կազմակերպել էր բողոքի ակցիայ, որի մասնակիցների շարքում էր նաև Գ. Եազըճեանը:
Aysor-ի հետ զրոյցում Գ. Եազըճեանը նշեց, որ օտարալեզու դպրոցների վերաբացումը կը յանգեցնի նրան, որ «Հայաստանում, չնայած կապրեն արմենոիդ տեսակի մարդիկ, սակայն նրանք կլինեն ոչ թէ հայեր, այլ` ենիչերիներ, օտար երկրների գործակալներ կամ օտար երկրների քաղաքացիներ, որոնք պատրաստւել են մեր երկրում»:
Միևնոյն ժամանակ պատմական գիտութիւնների թեկնածուն յայտնեց, որ «ոչ մի ակնկալիք չունեն իշխանութիւններից»:
Գ. Եազըճեանը, ամփոփելով իր խօսքը, ընդգծեց, որ «Հայի համար Հայոց լեզուն նոյնն է, ինչ քրիստոնեայի համար Ս. Հոգին»` «Եթէ Ս. Հոգին հանում ես, դա արդէն Քրիստոնէութիւն չէ, եթէ Հայոց լեզուն, հայկական մտածելակերպը հանում ես` արդէն հայ չէ»:


ԱՅՍՕՐ, 16:45
Aysor.am

0 Պատգամ: