Երևան–Թբիլիսի–Երևան
Լրագրողի աչքերով
17:37 • 04.06.10
Հայ-վրացական սահմանին տեղակայւած Բագրատաշէնի անցակէտը նկատելիօրէն զիջում է նոյն սահմանին տեղակայւած վրացական կողմի անցակէտին։ Հայերն անցակէտով Վրաստան մեկնող և Վրաստանից ժամանող ուղևորների անձնագրերն են միայն ստուգում, իսկ վրացական կողմը Վրաստան մեկնող ուղևորների բեռները մանրակրկիտ ստուգման է ենթարկում։ Վրաստանից Հայաստան ժամանող ուղևորների բեռները, սակայն, վրացական տերմինալում ընդհանրապէս չեն ստուգւում։
Վրացական անցակէտը համալրւած է նորագոյն սարքաւորումներով և յարմարաւէտ պայմաններ ունի։
Բագրատաշէնի անցակէտի աշխատակիցները Tert.am-ի թղթակցի հետ զրոյցում յիշեցին, որ նախկինում վրացական կողմն այսքան խիստ հսկողութիւն չէր իրականացնում սահմանին։ «Երբ մենք այս անցակէտն ունէիքն, նրանք ընդհանրապէս ոչինչ չունէին»,- ասաց անցակէտի աշխատակիցներից մէկը։
Նրա տեղեկացմամբ՝ առաջիկայում հայկական կողմը մտադիր է արդիականացնել Բարգրատաշէնի անցակէտը, տարածքում անգամ կառուցւելու է կամուրջ. «Մենք էլ կունենանք ամէն ինչ»։
Անցակէտում տեղակայւած տարբեր խցիկներում վրացիները երեք անգամ են ստուգում ուղևորների անձնագրերը, հայերը՝ ընդամէնը մէկ անգամ։
Ի դէպ, վրացական կողմի աշխատակիցները հայերին դիմաւորելիս՝ աչքի չեն ընկնում բարեկրթութեամբ:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment