Վլադիմիր Պուտինը Մեկնել է Թուրքիա


ՌԴ կառավարութեան ղեկավար Վլադիմիր Պուտինն այսօր աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, որտեղ հանդիպումներ կունենայ իր թուրք պաշտօնակից Ռեջեփ Թայիբ Էրդողանի, ինչպէս նաև կզրուցի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլի հետ:
Վլադիմիր Պուտինը, Ինտերֆաքսի հաղորդմամբ, կմասնակցի Ասիայում փոխգործակցութեան և վստահութեան միջոցների գագաթնաժողով-խորհրդակցութեան լիագումար նիստին, որտեղ հանդէս կը գայ ելոյթով:
Բացի այդ, Թուրքիա կատարած այցի շրջանակներում սպասւում են Վլադիմիր Պուտինի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Եանուկովիչի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:


ԱՅՍՕՐ, 09:34
Aysor.am

0 Պատգամ: