Նալբանդեան-
Դաւութօղլու հանդիպման մասին լուրը ՀՀ ԱԳՆ–ը չի հաստատում
10:46 • 15.07.10
Ալմաթիում ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտօնական հանդիպման շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն առանձին հանդիպումներ կանցկացնի իր Հայ և ադրբեջանցի գործընկերներ Էդւարդ Նալբանդեանի և Էլմար Մամեդեարովի հետ։Ինչպէս յայտնում է թրքական Hurriyet օրաթերթը, ոչ պաշտօնական գագաթնաժողովի ընթացքում արտգործնախարարները կը քննարկեն Ղարաբաղեան կարգաւորումը, ինչպէս նաև Հայ-թրքական գործընթացը։
Ըստ պարբերականի՝ սպասւում է, որ «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն Ալմաթիում կը քննարկեն Մադրիդեան նորացւած սկզբունքների շրջանակում Լաչինի միջանցքի և Քելբաջարի կարգավիճակի հարցը»։
ՀՀ արտգործնախարարութեան մամուլի քարտուղար Տիգրան Բալայեանը Tert.am–ին ասաց, որ նման հանդիպում Ալմաթիում նախատեսւած չէ։ «Այս պահին այդպիսի պայմանաւորւածութիւն չկայ»,– ասաց նա։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment