ԱՄՆ պետքարտուղարը յարգել է Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը
Յուլիս 05, 2010 11:35
Միացեալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Յուլիսի 5-ին այցելել է Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի Ծիծեռնակաբերդի յուշահամալիր:
ԱՄՆ Պետքարտուղարը ծաղկեպսակ է դրել «Յաւերժական կրակի» մօտ` մէկ րոպէ լռութեամբ յարգելով Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը:
Հայոց Ցեղասպանութեան թանգարանի տնօրէն Հայկ Դեմոյեանը պետքարտուղարին է ներկայացրել Մեծ Եղեռնի յուշահամալիրի կառուցման պատմութիւնը` անդրադառնալով նաեւ հայերի դէմ իրագործւած ցեղասպանութեանը, Միացեալ Նահանգների, ամերիկեան ժողովրդի մարդասիրական արձագանքին եւ նրանց կողմից ցեղասպանութեան զոհերին անգնահատելի աջակցութիւն ցուցաբերելուն:
Այցի ընթացքում ԱՄՆ Պետքարտուղարը հետաքրքրւել է նաեւ Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի տարածքում Արցախեան ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհւած ազատամարտիկների գերեզմանների առկայութեամբ: Ամերիկեան պատւիրակութիւնը տեղեկացւել է, որ Հայ ազգային ինքնագիտակցութեան մէջ Արցախեան պատերազմն ընկալւեց որպէս ցեղասպանութեան շարունակութիւն, որի առաջին զոհերը թաղւեցին հենց Ծիծեռնակաբերդում:
Հայկ Դեմոյեանն ամերիկեան պատւիրակութեանը Հայոց Ցեղասպանութեան թանգարանի կողմից յանձնել է պատմական մեդալ` թողարկւած Ամերիկեան նպաստամատոյց կազմակերպութեան կողմից 1920-ականների սկզբներին` Հայաստանում եւ Մերձաւոր Արեւելքի որբանոցներում իրենց ծառայութիւնը բերած աշխատակիցներին պարգեւատրելու համար: Պատւաւոր հիւրին յանձնւեց նաեւ մի լուսանկար, որում պատկերւած են Ալեքսանդրապոլի /ներկայիս Գիւմրիի/ ամերիկեան որբանոցի հայ որբերը` կանգնած «Ամերիկա, շնորհակալ ենք» դասաւորութեամբ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment