1904 թւականին հայոց Սասուն աշխարհը, չհանդուրժելով Թուրքիայի դաժան կառավարութեան անլուր բռնութեան, համաժողովրդական ապստամբութեան դրօշ պարզեց Օսմանեան կայսրութեան դէմ:
Հայ յեղափոխական մարտիկները, թանկագին զոհեր տալուց յետոյ, հարկադրւեցին քաշւել անմատչելի լեռները եւ շարունակել ֆեդայական պատերազմները: Սակայն, Սասնոյ հայութեան ջարդարար մեծագոյն ոճրագործ Սուլթան Համիդը անպատիժ էր մնացել: Պէտք էր պատժել «Մեծ մարդասպանին»: Հ. Յ. Դաշնակցութեան Ընդհանուր ժողովը 1904 թւականին հաւանութիւն է տալիս սուլթանի վերացման գործին, որը յանձնւում է ՀՅԴ հիմնադիր երրորդութիւնից նոյնինքն Քրիստափոր Միքայէլեանին:
Ահաբեկել Կարմիր Սուլթանին, որը շարունակում էր ջարդեր կազմակերպել հայկական նահանգներում: 1905 թւականի մարտի 17-ին, Սոֆիայի մօտ, Վիտոշի լեռան լանջին պայթուցիկ ձեռնառումբի փորձեր կատարելու պահին Քրիստափոր Միքայէլեանը նահատակւեց, իր ընկերոջ՝ Վռամշապուհ Քենտիրեանի հետ:
Ծրագիրը ձախողւեց, որովհետեւ բախտն ուզեց, որ ռումբի փորձերի ընթացքում իր սրտակից Վռամշապուհի հետ Քրիստափորը նահատակւի Վիտոշի լեռան լանջին՝ նրա հոգին բազէի պէս յաւերժ սաւառնելով հայ յեղափոխական սուրբ գործի երկնակամարում:Վստահաբար կարելի է ասել, որ եթէ Քրիստափորն ապրէր եւ Պոլիս վերադառնար, Կարմիր Սուլթանն այլեւս չէր ապրի:
Հազւագիւտ է յեղափոխական շարժումների պատմութեան մէջ, որ կուսակցութեան հիմնադիրը ինքն անձամբ յանձն առնի վրիժառու ակտի գործը: Ահա թէ զարգացման ի՛նչ աստիճանի էր հասել հայ ժողովրդի ազատագրութեան հարցը եւ Հ. Յ. Դաշնակցութեան նւիրագործական ոգին:
«ԱԼԻՔ»
0 Պատգամ:
Post a Comment