Դեկտեմբեր 06, 2010 15:26
Թուրքիայում եւ աշխարհում շարունակւում է քննարկւել դեկտեմբերի 5-ին թրքական Բեշիքթաշ-Բուրսասփոր ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած զանգւածային ծեծկռտուքը եւ դանակահարութիւնը։
Թրքական sairlerparki բլոգում տեղ է գտել տեղեկութիւն, որ խաղի ժամանակ «Բուրսասփոր»-ի երկրպագուները հանդէս են եկել ֆաշիստական ու ցինիկ կարգախօսներով։
«Երէկւայ խաղի ժամանակ «Բուրսասփոր»-ի երկրպագուները բղաւում էին. «Հայ շները պաշտպանում են «Բեշիքթաշ»-ին»։
«Բուրսասփոր»-ի երկրպագուների այս ֆաշիստական ու քինախնդրութեամբ լցւած բառերը նորութիւն չեն։ Դրանք շատ են սազում լեշի բուրմունքով բերան ունեցող «Բուրսասփոր»-ի երկրպագուներին, որի համար չենք զարմանում»,-նշւում է թրքական բլոգում։
Նշենք, որ «Բուրսասփոր»-ի երկրպագուների վիրաւորական արտայայտութիւններն ուղղւած են եղել ստամբուլահայ Ալէն Մարկարեանին, ով աշխարհում ֆուտբոլի երկրպագուների ամենայայտնի` Բեշիքթաշի Çarşı ակումբի ղեկավարն է, թուրքական ամենամեծ ֆուտբոլային տրիբունայի մարզասէրների ղեկավարը, ամիգօ (երկրպագուներին ոգեւորող եւ շօուն ղեկաւարող) (այստեղ՝ لیدر) եւ սպորտային մեկնաբանը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment