24-ամեայ երիտասարդը պարբերաբար

մարիխուանա է հիւրասիրել ընկերներին



Դեկտեմբեր 15, 2010 22:58
Դեկտեմբերի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ոստիկանութեան ծառայողները թմրանիւթ գործածելու եւ իրացնելու կասկածանքով Երեւանի Գայի պողոտայում գործող տօնավաճառից ԿՀԴՊ ԳՎ բերման են ենթարկել 24-ամեայ Միքայէլ Խ.-ին, 27-ամեայ Էդգար Դ.-ին եւ 27-ամեայ Արամ Հ.-ին:
Ոստիկանութեան մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ պարզւել է, որ Միքայէլ Խ.-ն Արամ Հ.-ին եւ Էդգար Դ.-ին պարբերաբար մարիխուանա թմրամիջոց է հիւրասիրել, որը ձեռք է բերել Արտաշատի բնակիչ ոմն Ռոմանից:
Ձեռնարկւում են միջոցառումներ Ռոմանի անձը պարզելու եւ նրան յայտնաբերելու ուղղութեամբ:
Կատարւում է հետաքննութիւն:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: