Կա՜մ Ալիեւին ստիպել են յայտարարութիւն
անել, կա՜մ նա չի հասկացել, թէ ի՞նչ է անում
Դեկտեմբեր 01, 2010 21:13
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում ՄԱԿ-ի կանոնադրութիւնը հազւադէպ է օգտագործւել, սակայն այս անգամ այն յստակօրէն տեղ է գտել, եւ երեւոյթը մտորումների տեղիք է տալիս։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում կարծիք յայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազութիւնների հայկական կենտրոնի փորձագէտ Մանւէլ Սարգսեանը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, ինչպէս նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ յայտարարութիւնը։ «Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը յայտարարութիւնից քիչ անց յայտնւեց բարդ իրավիճակում։ Նա գագաթաժողովի ամբիոնից սկսեց հակահայկան յայտարարութիւններ անել, եւ Հայաստանի իր գերծընկերոջ նկատմամբ ընդգծւած սառը կեցւածք էր դրսեւորում»,- նշեց փորձագէտը։
Սարգսեանի խօսքով՝ հաւանական է, որ Ալիեւին պարզապէս ստիպել են ընդունել այդ յայտարարութիւնը եւ ընթերցել այն, կամ էլ նա ընթերցելուց յետոյ է միայն հասկացել, թէ ինչ կատարւե՞ց։
«Բանն այն է, որ ՄԱԿ-ի կանոնադրութիւնում յստակ ձեւակերպւած է ազգերի ինքնորոշման իրաւունքի սկզբունքը, ինչը բնականաբար Ալիեւին ձեռք չի տալիս։ Նման շրջադարձը հակամարտութեան բանակցութիւններում կարող է Ադրբեջանին ոչ ձեռնտու հետագայ զարգացումների տեղիք տալ»,- նկատեց փորձագէտը։
Ըստ Սարգսեանը՝ ԵԱՀԿ գագաթաժողովն անցնում է բաւականին լարւած մթնոլորտում։ «WikiLeaks-ի վերջին հրապարակումները լուրջ իրադրութեան փոփոխութիւններ են առաջացրել։ Այն փաստը, որ ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները, ինչպէս նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետը չեն մասնակցում գագաթաժողովին լուրջ անհանգստութեան տեղիք է տալիս։ Շատերը խօսում են, որ ԵԱՀԿ-ն կորցրել է երբեմնի ազդեցութիւնը, եւ հակամարտութիւնների լուծման լծակներ չունի։ Յայտնի է, որ գագաթաժողովում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ վերջնագրային նոտաներ են հնչել։ Շատ հնարաւոր է, որ այս ամբողջ ֆօնի վրայ գագաթաժողովի աւարտին ընդհանրացնող փաստաթուղթ չընդունւի, ինչն աննախադէպ կլինի»,- կարծիք յայտնեց Սարգսեանը՝ միաժամանակ աւելացնելով, որ ՄԽ համանախագահները հնարաւոր է գիտակցաբար են յայտարարութեան մէջ ՄԱԿ-ի կանոնադրութիւնը ներառել, քանի որ հասկանում են իրենց երերուն դիրքերը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment