Սերժ Սարգսեանն ու Իլհամ Ալիևը

Աստանայում խուսափո՞ւմ են իրարից


19:11 • 01.12.10
Ամենայն հաւանականութեամբ, Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպում տեղի չի ունենայ։ Ռուսական «Вести» հեռուստաալիքը գագաթնաժողովի մասին տեսանիւթում յայտնել է, որ ԼՂ հակամարտութիւնը «բաժանել է» Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին անգամ Աստանայում։ Այս մասին յայտնում է «Ռեգնումը»։
Вести–ի տեսանիւթում գագաթնաժողովը հիւրընկալող Նուրսուլթան Նազարբաևի՝ հիւրերի հետ հանդիպման ֆօնին հնչել է հետևեալը. «Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին անգամ Աստանայում է բաժանել ԼՂ հակամարտութիւնը»։ Հեռուստաալիքի համաձայն՝ Սերժ Սարգսեանի և Իլհամ Ալիևի ժամանակացոյցը «կազմւել է այնպէս, որ նրանք չհանդիպեն»։
Այդ դրւագից անմիջապէս յետոյ, ռեպորտաժի հեղինակը ցոյց է տւել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի կողքին նստած՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին։
«Ռուսաստանը, որը միաւորում է Եւրոպան ու Ասիան, այստեղ նոյնպէս հանդէս է գալիս միաւորող նախաձեռնութեամբ. Եւրոպական անվտանգութեան մասին միացեալ համաձայնագիրը կարող է հիմք հանդիսանալ նոր ԵԱՀԿ–ի համար»,– ասւում է ռեպորտաժում։


Tert.am

0 Պատգամ: