Թշնամու կրակահերթը Ասկերանի և

Մարտակերտի հայկական դիրքերի վրայ

Հակառակորդը լռեցւել է


Դեկտեմբեր 4, 2010թ. 13:35
Անցած շաբաթւայ ընթացքում արցախա-ադրբեջանական զօրքերի շփման գօտում կրկին արձանագրւել է հրադադարի ռեժիմի խախտման աճ:
Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի մամուլի ծառայութիւնից լրատւամիջոցներին տեղեկացնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զէնքերից Արցախեան դիրքերի ուղղութեամբ արձակել է աւելի քան 350 կրակոց, որից միայն 50-ը` «Սեւ նէտ» խոշոր տրամաչափի հեռահար եւ «СВД» դիպուկահար հրացաններից: Առաւել ինտենսիւ կրակահերթեր են արձանագրւել Ասկերանի եւ Մարտակերտի պաշտպանական ուղղութիւններում տեղաբաշխւած հայկական դիրքերի վրայ:
Արցախի Պաշտպանութեան Բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկւած պատասխան գործողութիւնների արդիւնքում հակառակորդը լռեցւել է:


ArmAr.am

0 Պատգամ: