Տեղումներով լի ձմեռ է սպասւում



14:31 • 04.12.10
Առաջիկայ մէկ շաբաթւայ ընթացքում ՀՀ–ում տեղումներ չեն սպասւում։ Այս մասին այսօրւայ ասուլիսի ժամանակ ասաց «Հայպետհիդրոմետ» ծառայութեան օպերատիւ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսեանը։«Մենք արձանագրել ենք նոյեմբեր ոչ մի կաթիլ տեղումներով։ Ահա դեկտեմբերի առաջին շաբաթն է, տեղումներ չեն սպասւում»,– ասաց նա։
Ըստ նրա՝ հնարաւոր է տեղումներ լինեն դեկտեմբերի 6–ին։ «Եղանակի էական փոփոխութիւններ չեն սպասւում։
Այսպէս, առաջիկայ շաբաթւայ ընթացքում Երևանում միջին առաւելագոյն ձերմաստիճանը կտատանւի 15–18-ի սահմաններում, միջին նւազագոյնը՝ 0–5 աստիճան։
«Դեկտեմբեր ամսւայ օդի ջերմաստիճանն արդէն իսկ համարւում է նորմայից չափազանց շեղումով, 10 օր շարունակ միջին ջերմաստիճանը 5–7 աստիճան բարձր է լինելու նորմայից»,– ասաց նա։
Ներկայացնելով նախնական սեզոնային կանխատեսումները՝ Պետրոսեանն ասաց, որ ձմռանն օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում, տեղումները՝ նորմայից շատ։
«Առաջին ձեան վերաբերեալ կանխատեսումներ դեռ չկան»,– ասաց նա։
Պետրոսեանը նաև տեղեկացրեց, որ 2011թ. փետրւար–մարտ ամիսներին օդի ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր։

Tert.am

0 Պատգամ: