Ադրբեջանի ազդեցիկ ընտանիքներ շարքից.

Հէյդարովների ընտանիք

«Հէյդարովի զաւակներն ու խաղալիքները» վերնագրով գաղտնի նամակում ամերիկացի դիւանագէտները պատմում են, որ Հէյդարովի որդիները, որոնք արդէն ունեն ֆուտբոլային ակումբ փորձում են ամերիկեան Gulfstream երկու ինքնաթիռ գնել: Իւրաքանչիւրն արժէ 20 միլիոն եւրօ»


Դեկտեմբեր 16, 2010 00:34
Ադրբեջանում իշխում է կոռուպցիան, եւ միջնադարեան եւրոպական ֆեոդալիզմի հետ համեմատութիւնը դեռ մեղմ է: Սակայն ԱՄՆ-ը պատրաստ է բախւել այդ կարգի անյարմարութիւնների հետ, քանի որ գործ ունի նաւթի եւ բնական գազի հսկայական պաշարների հետ:
Նախքան լուրջ թեմաների անցնելը յօդւածագիրը, WikiLieaks-ի հրապարակմանը յղում անելով, պատմել է ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիի կնոջ հետ Մեհրաբան Ալիեւայի եւ նրա դուստրերի ընթրիքի մասին: Այն տեղի է ունեցել 2008թ. սեպտեբերին, երբ Չէյնին պետական այցով Ադրբեջանում էր: Ամերիկացի դիւանագէտները գաղտնազերծած հաշւետւութիւնում նշում են, որ բազմաթիւ պլաստիկ վիրահատութիւններից յետոյ Մեհրաբանը քիչ է տարբերւում դուստրերից, սակայն դժւարութեամբ է դէմքը շարժում: Երեքն էլ եղել են բաց զգեստերով եւ դիւանագէտները միայն ենթադրել են, որ մայրը պէտք է կենտրոնում կանգնածը լինի: Ամերիկացի դիւանագէտների խօսքով, իրենց զգացել են ինչ-որ բանանային հանրապետութեան կորած ափին:
Մեհրաբանի Փաշաեւների ընտանիքից յետոյ ամենաազդեցիկներից է նաեւ Հէյդարովների ընտանիքը, որի ներկայացուցիչ Քեմալեդինը Ադրբեջանի ազգային մաքսային կոմիտէի ղեկավարն է: 35-ամեայ պաշտօնեան նոյնիսկ ադրբեջանական չափանիշով չափից դուրս կոռումպացւած է:
Սակայն Քեմալեդինի հայրը` Ֆաթահը եղել է Հէյդար Ալիեւի մերձաւորագոյն մարդկանցից մէկը: Ադրբեջանում ԱՄՆ գործերի հաւատարմատարը նշում է, որ Հէյդարով կրտսերի հետ հանդիպման ժամանակ ապշել է նրա կուրծքը զարդարող թանկարժէք մետաղներից ու զարդերից: Ամերիկացի դիւանագէտը սարկազմով նշում է, որ «դրանք կարող էին մրցակցել ԱՄՆ Զինւած ուժերի Միաւորւած կոմիտէի նախագահի մեդալների հետ».
Հէյդարովի որդիները վայելում են իշխանութիւնն ու հարստութիւնը լիարժէք: «Հէյդարովի զաւակներն ու խաղալիքները» վերնագրով գաղտնի նամակում ամերիկացի դիւանագէտները պատմում են, որ Հէյդարովի որդիները, որոնք արդէն ունեն ֆուտբոլային ակումբ փորձում են ամերիկեան Gulfstream երկու ինքնաթիռ գնել: Իւրաքանչիւրն արժէ 20 միլիոն եւրօ:
Ահաբեկչութեան դէմ պայքարի ամերիկեան նորմերի համաձայն, այդ ինքնաթիռները գնելու համար նրանք պէտք է ապացուցեն, որ իրենց հարստութիւնը ձեռք են բերել օրինական ճանապարհով: Պահանջը մեծ խնդիր չի առաջացրել: Նրանք Gulfstream են ուղարկել ընտանիքի ներդրումների երկար ցուցակը, որտեղ տեղ են գտել բետօնի, ասֆալտի, քիմիկատների, տեքստիլի, կաթնամթերքի, ալկոհոլի արտադրութիւններ, շինարարական ընկերութիւններ եւ էլի բազմաթիւ փոքր ձեռնարկութիւններ: Օրինակ` նռան հիւթի արտադրութեան մենաշնորհը պատկանում է Հէյդարովների ընտանիքին:
Ամերիկացի դիւանագէտները նշում են, որ չնայած ադրբեջանական կլանների գերհարստութեանը, երկրի բնակչութեան 40 տոկոսն ապրում է չքաւորութեան պայմաններում: Միջին ամսական եկամուտը կազմում է 24 եւրօ: Ադրբեջանի Լիբերալ կուսակցութեան առաջնորդ Լալա Շովքեթն այդ կապակցութեամբ ասել է. «Նաւթը մեր ողբերգութիւնն է»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am




0 Պատգամ: