Հայերն ամերիկեան դատարանում 63 միլիոն
դոլար են պահանջում Ինջիրլիկ ռազմակայանի
հողատարածքի համար
Դեկտեմբեր 17, 2010 01:21
Հայերի Ցեղասպանութեան զոհերի երեք ժառանգներ, որոնք կորցրել են սեփականութիւնը Օսմանեան կայսրութե
ան փլուզման տարիներին, թուրքական կառավարութեան, Թուրքիայի Կենտրոնական բանկի եւ «Ziraat Bankasi» բանկի դէմ դատական հայց են ներկացրել Լոս Անջելեսի դատարան: Նրանք պահանջում են բռնագրաւած հողերի, այդ թւում Ինջիրլիկ ռազմավարական ռազմակայանի տարածքի համար 63 միլիոն դոլար, հաղորդում է The Washington Post-ը.
Հայը ներկայացրել է փաստաբան Վարդգէս Եղինեանը: Նրա կինը պնդում է, որ պահպանւել են փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ իր նախնին` մեծահարուստ Հայ մի հողատեր 1915-ին ստիպւած է եղել ընտանիքով լքել Թուրքիան` թողնելով տունը, հողատարածքները եւ ապահովագրական բիզնեսը:
Թուրքական դեսպանութիւնն ու հիւպատոսութիւնն առայժմ չեն մեկնաբանել փաստը:
Վարդգէս Եղինեանը նախկինում էլ Ցեղասպանութեան հետ կապւած բազմաթւ հայցեր է ներկայացրել, սակայն առաջին անգամ է այն ուղղւած թուրքական կառավարութեան եւ Թուրքիայի երկու հնագոյն բանկերի դէմ:
Փորձագէտները նշում են, որը հայցը պայմանաւորւած է Կալիֆոռնիայի Վճռաբէկ դատարանի այն որոշման հետ, որով Ցեղասպանութեան զոհերի ժառանգները փոխհատուցում են ստանում ապահովագրական ընկերութիւններից: Հայցում նշւում է, որ Թուրքիան ԱՄՆ-ի աւիաբազայի տարածքը վարձակալութեամբ տալուց մեծ շահոյթ ունի:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment