Թուրք ուսանողները ցանկացել են

ձւերով խփել Էրդողանին, սակայն

ծեծել են ոստիկանապետին




Դեկտեմբեր 05, 2010 00:05
Թրքական ոստիկանութիւնը կոշտ միջոցներ է ձեռնարկել Թուրքիայի վարչապետի դէմ բողոքի ակցիայ կազմակերպել ցանկացող ուսանողների նկատմամբ՝ օգտագործելով ուժ եւ արցունքաբեր գազ։
Ստամբուլի Դոլմաբահչէյի պալատում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կազմակերպել էր հանդիպում թրքական համալսարանների ռեկտորների հետ։
Թուրք ուսանողների մի խումբ վերցրել է ձւեր եւ շարժւել Դոլմաբահչէյի ուղղութեամբ՝ բողոքելու Էրդողանի դէմ։ Սակայն թուրքական ոստիկանութիւնը կոշտ միջոցառումներ է իրականացրել ուսանողների դէմ՝ օգտագործելով արցունքաբեր գազ։ Այդ ընթացքում Բէյօղլուի ոստիկանապետը անձամբ է մասնակցել գործողութեանը՝ փորձելով ձերբակալել բողոքաւոր ուսանողներին եւ ընկել ծուղակը՝ շրջապատւելով ուսանողների կողմից։ Կատաղած ուսանողները սկսել են ոստիկանապետի վրայ յարձակւել դրօշակի ձողերով։ Վրայ հասած ոստիկանութեան ուժերը փրկել են ոստիկանապետին եւ ձերբակալել 10 ուսանողի։
Թուրքիայի միւս խոշոր քաղաքներում ուսանողները եւս բողոքի երթեր են իրականացրել, որի ընթացքում կրկին ենթարկւել են ոստիկանութեան ուժային միջամտութեանը։


Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: