120-ԱՄԵԱՅ ԱՆՇԵՂ ՈՒՂԻՆ
Հայ-թաթարական ընդհարումները
4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2010
Հայոց եկեղեցու գոյքերի գրաւման ձախողած փորձից յետոյ, ցարական բռնատիրութեան ամօթալի ու ջախջախիչ պարտութիւնն անհետեւանք չմնաց: Ցարական կառավարութեան դրդումով՝ 1905 թւականին Բաքւում Կովկասի զինւած թաթարները յարձակւեցին հայ անմեղ եւ անզէն բնակչութեան վրայ:
Հայոց եկեղեցու գոյքերի գրաւման ձախողած փորձից յետոյ, ցարական բռնատիրութեան ամօթալի ու ջախջախիչ պարտութիւնն անհետեւանք չմնաց: Ցարական կառավարութեան դրդումով՝ 1905 թւականին Բաքւում Կովկասի զինւած թաթարները յարձակւեցին հայ անմեղ եւ անզէն բնակչութեան վրայ:
Հայերի համար վրայ հասնող աղէտն ու զանգւածային կոտորածներն անակնկալ էին ու շշմեցուցիչ: Կրկին Հ. Յ. Դաշնակցութեան էր վիճակւած հայ ժողովրդի ինքնապաշտպանութեան կազմակերպումը:
Ինքնապաշտպանութեան գործին լծւեցին դաշնակցական հերոս մարտիկ-ֆիդայիները՝ անվեհեր ռազմավար Նիկոլ Դումանի ղեկավարութեամբ: Դաշնակցութեան հակահարւածը հատու էր եւ առաւել եւս՝ անակնկալ՝ ե՛ւ թուրքերի, ե՛ւ ռուս իշխանութիւնների համար, որը դասեր տւեց թաթար կողոպտիչներին ու ջարդարարներին:
Հայ-թաթարական ընդհարումները տարածւեցին նաեւ Անդրկովկասի միւս հայաբնակ գաւառները: Չափազանց ծանր պարտականութիւն էր վերապահւած Հ. Յ. Դաշնակցութեան: Արիւնահեղ կռիւներ էին տեղի ունենում նաեւ Ղարաբաղի զանազան շրջաններում:
Շուտով հայութեան օգնութեան հասան դաշնակցական զինւած հայդուկները՝ Մուրադը, Քեռին, Դրօն, Կայծակ Առաքելը եւ շատ ուրիշներ, որոնք կարճ ժամանակում տեղական ազգաբնակչութիւնից կազմակերպեցին մի ամբողջ բանակ ու հայ ժողովրդին փրկեցին բնաջնջումից:
Հայ-թաթարական արիւնահեղ կռիւների արդիւնքում՝ հայ ժողովուրդը իր թշնամիներին ապացուցեց, որ հայը նրանց ենթադրած «արիւնից սարսափող» վախկոտը չէ:
Այս կէտում թշնամին նահանջեց եւ պատկառանքով վերաբերւեց հայութեան նկատմամբ: Այսպէս՝ հայ ժողովրդի ազատագրութեան պատւանդանն ու վերնաշէնքը ներդաշնակ վիճակ ստացաւ:
«ԱԼԻՔ»
0 Պատգամ:
Post a Comment