USAID-ի պաշտօնի գլխաւոր թեկնածուն

«կորցրել» է Ղարաբաղին ուղարկւող

գումարից 25 միլիոն դոլար




Դեկտեմբեր 04, 2010 12:48
ԱՄՆ-ի USAID-ի պաշտօնի գլխաւոր թեկնածու Փէյջ Իվ Ալեքսանդրը չի կարողացել պատասխանել այն հարցին, թէ ի՞նչ պատճառներով Լեռնային Ղարաբաղի համար նախատեսւած 60 միլիոն-ից ուղարկւել է միայն 35 միլիոն-ը:
ԱՄՆ-ում «Հայ Դատի» գրասենեակի մամուլի ծառայութեան հաղորդմամբ, ԱՄՆ սենատոր Ռոբերթ Մենենդեսի հարցին, Փէյջը չի կարողացել ուղիղ պատասխան տալ: Նա ուղարկել է նամակ, որում նշել է, որ «պարտաւորւում է ձեռնարկել բոլոր միջոցները, որպէսզի Կոնգրէսի կողմից յատկացւած ֆինանսական աջակցութիւնը հասնի հասցէատիրոջը»:
Դրանից յետոյ սենատոր Մենենդեսը նոր հարցում է ուղարկել, որում նշել է, որ 2009 թւականից սկսած Կոնգրէսը նախատեսում է ֆինանսաւորում 8 միլիոն դոլարի չափով, սակայն վերջին տարիներին Ղարաբաղին հասել է ոչ աւել, քան 2 միլիոն դոլար:
Սենատորը պահանջել է պարզաբանել` ի՞նչ պատճառով USAID-ն ԼՂՀ-ին չի տալիս ամբողջ ծաւալով ֆինանսաւորումը: Ի պատասխան Ալեքսանդր Փէյջն ասել է, որ իր պաշտօնի հաստատման դէպքում մտադիր է միջոցներ ձեռնարկել այդ կարեւոր հարցի լուծման համար`գիտակցելով, որ USAID-ն Ղարաբաղում ԱՄՆ միակ զարգացման գործակալութիւնն է եւ նրա աշխատանքները դրական են անդրադառնում ԼՂՀ-ի վրայ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: