Թուրք փաստաբանը կատաղած անօրինականութիւնից,


ուղիղ եթերում թունդ հայհոյել է


դատաւորի ընտանիքի


անդամներին


Դեկտեմբեր 04, 2010 00:04
Թուրքիայում «Յեղափոխական աշխատաւորական արհմիութիւնների կոնֆեդէրացիայի» ստեղծող Քեմալ Թիւրքերի սպանութեան հետ կապւած դատարանի որոշմանը խիստ է արձագանքել Թիւրքերի փաստաբանը։
Թուրքական դատարանը սպանութեան գործը փակել է՝ հիմնաւորելով վաղեմութեան գործօնը, քանի որ արդէն անցել է 30 տարի։ Այս կապակցութեամբ, թուրքական CNNTurk-ի հաղորդավարը ուղիղ եթերում զանգահարել է Քեմալ Թիւրքերի ընտանիքի փաստաբանին՝ խնդրելով մեկնաբանել տեղի ունեցածը։
Փաստաբանը կատաղած անօրինականութիւնից, որ դատաւորը միտումնաւոր ձգձգել է դատական գործընթացը՝ մեղաւորին ազատ արձակելու համար, չի կարողացել իրեն տիրապետել եւ ուղիղ եթերում հայհոյելիս յիշատակել է դատաւորի մօրը, կնոջն ու աղջկան։ Այս խօսքերից յետոյ եթերում անջատել են փաստաբանի խօսքը, ով աւելի ուշ ներողութիւն է խնդրել իր բառերի համար՝ շեշտելով, որ կատաղած լինելու պատճառով չի կարողացել իրեն տիրապետել։
Աւելի ուշ, Թուրքիայի մշակոյթի նախարար Էրթուղրուլ Գիւնայը յայտարարել է, թէ յիշեալ սպանութեան համար վաղեմութեան օրէնքի կիրառումը՝ իրաւունքի տեսանկիւնից ամօթալի դէպք է։


Լուրեր Հայաստանից - NEWS.am


0 Պատգամ: