Թուրքական մամուլը համարում է, որ ցեղասպանութԵան պատմութիւնը թողնւել է պատմաբանների՞ն...
14:29 / 02.09.2009
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կայացած համաձայնութիւնից Թուրքիայի Հայ քաղաքացիները «գոհ» են մնացել եւ դրա կապակցութեամբ հայ համայնքը հայկական եկեղեցում Ռամազանի հետ կապւած պահքի սեղան էր կազմակերպել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Tumgazeteler կայքէջը։
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման համաձայնութիւնը դարձաւ աշխարհի օրակարգի նիւթ։ Թուրքիայում արդէն մէկ ամիս քննարկւող ժողովրդավարացման նախաձեռնութիւնը միանգամից իր տեղը զիջեց հայկական հարցի նախաձեռնութեանը։
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման համաձայնութիւնը դարձաւ աշխարհի օրակարգի նիւթ։ Թուրքիայում արդէն մէկ ամիս քննարկւող ժողովրդավարացման նախաձեռնութիւնը միանգամից իր տեղը զիջեց հայկական հարցի նախաձեռնութեանը։
Թուրքիայի հայերին միաւորում է այն հանգամանքը, որ երկու երկրների միջեւ սահմանները բացւում են, զարգանալու է առեւտուրը, յարաբերութիւնները կարգաւորւում են, պատմութիւնը թողնւելու է պատմաբաններին։
Ստամբուլին կից հիմնականում հայերով բնակեցւած Քնալադա կղզու Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու հիմնադրամը հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման ընթացքի կապակցութեամբ Ռամազանի հետ կապւած ճաշի սեղան էր կազմակերպել։
Այդ միջոցառմանը մասնակցել են Ստամբուլի յարակից կղզիների վարչական ղեկավարը, սիրիական համայնքի, հայկական կաթոլիկ համայնքի, յունական համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառումը կազմակերպել էր Քնալադայի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Շադեանը։
Լեւոն Շադեանը իր «գոհունակութիւնը» յայտնելով Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման նախաձեռնութիւնից՝ ասել է. «Համաձայնութիւնը մի քիչ ուշացաւ, սակայն ամէն դէպքում այն շատ հաճելի նորութիւն է, շատ հաճելի մի իրավիճակ է։ Ոչ միայն Հայաստանի, այլ մեր միւս հարեւանների հետ էլ, եթէ հարցեր լինեն, պէտք է յաղթահարւեն։
Եթէ սահմանը բացում ես՝ դու նրան ես հասկանում, նա՝ քեզ։ Նայելով այս զարգացումներին մտածում եմ, որ երկու երկրների միջեւ առեւտուրը կը զարգանայ։ Հայաստանում 100 խանութից 98-ում թուրքական ապրանք է...։
Արդէն այդ ապրանքները Հայաստան կը գան ոչ թէ միջնորդ երկրով՝ այլ կը մտնեն միանգամից Հայաստան։ Մեր արտահանումը (Թուրքիայի) կաւելանայ, Հայաստանից էլ ապրանք կը գայ, առեւտուրը աւելի կը զարգանայ....., որի հետեւանքով ժողովուրդների.... միջեւ յարաբերութիւնները աւելի կը լաւանան.....»,-ասել է Լեւոն Շադեանը։
Միջոցառմանը մասնակցող Թուրքիայի ազգութեամբ հայ մէկ այլ քաղաքացի Աւետիս Հիքաթը նշեց, որ առեւտրի զարգացումը, ժողովուրդների մերձեցումը
Միջոցառմանը մասնակցող Թուրքիայի ազգութեամբ հայ մէկ այլ քաղաքացի Աւետիս Հիքաթը նշեց, որ առեւտրի զարգացումը, ժողովուրդների մերձեցումը
իրենց հիմանական նշանակէտն է եւ 1915 թւականի դէպքերը պէտք է հետեւում թողնել եւ նայել ապագային....։
Նա շեշտել է, որ պատմութիւնը պէտք է թողնել, որ պատմաբանները ուսումնասիրեն, իսկ իրենք մահմեդական եղբայրների հետ պէտք է առաջ շարժւեն։
Միջոցառման մասնակիցներից Ստամբուլում արդէն 101 տարի հրատարակւող «Ժամանակ» թերթի լրագրող Արա Քոչունեանը նոյնպեէս գուհունակութիւն յայտնեց հայ-թուրքական նախաձեռնութեան համար, նշելով, որ այս նախաձեռնութեանը երկար ժամանակ յույսով սպասում է։
Միջոցառման մասնակիցներից Ստամբուլում արդէն 101 տարի հրատարակւող «Ժամանակ» թերթի լրագրող Արա Քոչունեանը նոյնպեէս գուհունակութիւն յայտնեց հայ-թուրքական նախաձեռնութեան համար, նշելով, որ այս նախաձեռնութեանը երկար ժամանակ յույսով սպասում է։
Արա Քոչունեանը նշել է, որ երկու երկրների բարգաւաճման համատեքսում այս համաձայնութիւնը ապագայում կը դառնայ կոնկրետ նախագծերի համար շատ կարեւոր քայլ։
***
Թուրքիայի բռնատիրութան ներքոյ ապրող հայերից, այս տեսակ «գոհունակութիւն» բուրող խօսքերից, բացի ի՞նչ էինք սպասում, որ այսպէս յուզւած ու խանդավառւած... տարածում ենք բռնատիրութեան տակ ճնշւող Հայ համայնքի «դրսեւորումներ»ը, արդարացնելու համար նենգ համաձայնութիւնները։
Երբ ցեղասպանութեան ենթարկւած ժողովրդի ժառանգները, տիրող սարսափից Ցեղասպանութիւնը՝ «դէպք...» է համարում..., ու դրա քննարկումը յանձնում է պատմաբաններին, ինչքա՞ն կարելի է տրամաբանական ու ազատ մտքի արտայայտութիւն համարել մեր այս խեղճ հայրենակիցների կեղծ ու ստիպողաբար կատարած յայտարարութիւնները։
Դա աւելի է կարեւորւում, այն ժամանակ, երբ իմանում ենք, որ թրքական ապատեղեկատւական հասարակութեան մէջ, ո՞վ է հասկանում թէ՝ ի՞նչ է կատարւել այդ «յարաբերութիւններ»ի ու համաձայնութիւնների քուլիսներում...
0 Պատգամ:
Post a Comment