ՀԱՅԱՍՏԱՆ – ԹՈՒՐՔԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՒԱՆԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԻՒՆԸ՝ «ԱԹԱԹՈՒՐՔ» ԿՈՉՒՈՂ ՄԱՐԶԱԴԱՇՏՈ՞ՒՄ...



15:20 / 03.09.2009
Թուրքիայի ֆուտբոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը նշել է, որ իրենց համար բոլոր խաղերն էլ կարեւոր են, այդ թւում՝ Հայաստանի հետ առաջիկայ խաղը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler կայքէջը։

2010 թւականի աշխարհի առաջնութեան նախընտրական փուլի բոլոր հանդիպումներն էլ Թուրքիայի հաւաքականի համար կարեւոր են, այդ թւում Հայաստանի եւ Էստոնիայի հետ առաջիկայ հանդիպումները։ Այսպէս է յայտարարել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը։
NEWS.am-ը յիշեցնում է, որ Թուրքիա-Էստոնիա խաղը տեղի կունենայ սեպտեմբերի 5-ին՝ Թուրքիայի Կայսերի քաղաքում, որտեղ որ նախատեսւած էր նաեւ Թուրքիա-Հայաստան խաղը անցկացնել, սակայն մէկ ամիս առաջ թուրքական կողմը որոշեց խաղը անցկացնել Թուրքիայի արեւմուտքում գտնւող Բուրսա քաղաքի Աթաթուրքի անւան մարզադաշտում, որը կարող է տեղաւորել 35 հազար մարզասէր։ Թուրքիա-Հայաստան խաղը տեղի կունենայ (՞) հոկտեմբերի 14-ին։ Հայաստանի հետ այս խաղով Թուրքիան կը եզրափակի նախընտրական փուլի իր խաղերը։
Թուրքիան, ՖԻՖԱ-ի հրապարակած տւեալների համաձայն, գտնւում է վարկանիշային ցուցակի 27-րդ տեղում։ Ցուցակը գլխաւորում է Բրազիլիան, իսկ Հայաստանը հետընթաց արձանագրելով՝ յայտնւել է 125-րդ տեղում։

0 Պատգամ: