Հայաստանում ԱՄՆ դեսպանը տարածաշրջանային ակտիւութիւն է ցուցաբերում.
Նա մեկնում է Թուրքիա
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն այցելելու է Թուրքիա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին յայտնել է ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Թագուհի Ջահուկեանը:
Նրա խօսքով, ներկայումս Մարի Յովանովիչը գտնւում է Վրաստանում: «Օտարերկրեայ դեսպանների այցելութիւնները հարեւան երկրներ ընդունւած պրակտիկայ է:
Այսպէս, այս տարւայ գարնանը Հայաստան այցելեց Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թաֆթը, որը հանդիպումներ ունեցաւ Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչների հետ»,- ընդգծեց Ջահուկեանը:
Նա նաեւ նշեց, թէ տեղեկութիւններ չունի Յովանովիչի՝ Թուրքիայում եւ Վրաստանում կատարելիք հանդիպումների օրակարգի մասին:
Սակայն, ինչպէս նշում են վրացական ԶԼՄ-ները, Յովանովիչը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-վրացական յարաբերութիւնները:
Սակայն, ինչպէս նշում են վրացական ԶԼՄ-ները, Յովանովիչը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-վրացական յարաբերութիւնները:
Այդ համատեքստում վրացական կողմը նշել է, որ յատկապէս վերջին շրջանում Վրաստանի եւ Հայաստանի յարաբերութիւններում շատ կարեւոր դրական դինամիկայ է արձանագրւում, ինչը բխում է երկու ժողովուրդների շահերից:
Կողմերը պայմանաւորւել են, որ շարունակելու են կապերը Վրաստանի եւ Հայաստանի համագործակցութեան ոլորտում:
0 Պատգամ:
Post a Comment