Նոբելեան Մրցանա՞կ՝ Սարգսեանին ու Գիւլին



18:18 / 05.09.2009
Հայ-թուրքական յարաբերությիւնների կարգաւորումից եւ պայմանագրի ստորագրումից յետոյ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսեանին եւ Աբդուլա Գիւլին պէտք է ներկայացնել Նոբելեան մրցանակի:
Այդ մասին Bloomberg գործակալութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է «Հայաստանի Երոպական ընկերներ» հետազօտական խմբի նախագահ Մայքլ Քեմբեկը:
Քեմբեկը միաժամանակ նշել է, որ իրեն անհանգստացնում է, որ հայ-թուրքական յարաբերութիւնների զարգացման հարցը կարող է լճանալ երկու երկրների խորհրդարաններում։ «Կարծում եմ, որ Երեւանում երկկողմանի յարաբերութիւնների առաջխաղացումը կարժանանայ մեծամասնութեան աջակցութեանը, սակայն ես որոշ մտահոգութիւններ ունեմ Թուրքիայի հարցում»,- նշել է Քեմբեկը։
Հակամարտութիւնների լուծման համար 1994թ. Նոբելեան մրցանակի էր արժանացել նաեւ Իսրայէլի վարչապետ Իցհակ Ռաբինը՝ իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեան կարգաւորման գործում ներդրած աւանդի համար, սակայն մէկ տարի անց նա գնդակահարւեց հրէայի ձեռքով:

0 Պատգամ: