Ցեղասպանութեան Թանգարան-Ինստիտուտի Տնօրէնը
Կողմ է Պատմական Ենթայանձնաժողովի Ստեղծմանը
Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոեանը
լրագրողների հետ հանդիպմանը: 7-ը սեպտեմբերի, 2009 թ. 07.09.2009
Սարգիս Յարութիւնեան
Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոեանը համոզւած է, որ պատմական հարցերով զբաղւող ենթայանձնաժողովի ստեղծումը կարող է լրջօրէն վնասել Թուրքիայի ազգային անվտանգութիւնը, քանի որ այնտեղ կարող են քննարկւել հարցեր, որոնք վտանգ են ներկայացնում թուրքական պետականութեան համար։ Ավելին՝ նրա գնահատմամբ, ենթայանձնաժողովի շրջանակներում տեղի ունենալիք քննարկումների արդիւնքում, եթէ հնարաւորութիւն առաջանայ ուսումնասիրել օսմանեան արխիւները, ապա դրանք միայն կօգնեն հայկական կողմին լրացնել գիտելիքները Ցեղասպանութեան պատմութեան վերաբերեալ։
Դեմոեանի խօսքով, ստեղծւելիք ենթայանձնաժողովի այն ձեւակերպումը, ինչպիսին տրւած է փաստաթղթում, թուրքական կողմի համար դէմքը փրկելուն միտւած որոշակի ձեւակերպում է:
«Որովհետեւ սա պատմաբանների յանձնաժողովի այն գաղափարը, որը թուրքական կողմից պաշտօնապէս հրապարակ էր նետւում՝ զուտ ուսումնասիրելու Ցեղասպանութեան հարցը, սա այն չէ», - լրագրողների հետ հանդիպմանը երկուշաբթի օրը պնդեց Դեմոեանը:
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան հասարակական-քաղաքական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկեանը, ով, սակայն, «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ասաց, թէ ներկայացնում է իր անձնական տեսակէտը, նշեց, թէ Հայկ Դեմոեանը, կատարելով նման յայտարարութիւններ, անուղղակիօրէն խոստովանում է, որ պատմական ենթայանձնաժողովում, այնուամենայնիւ, քննարկւելու է Ցեղասպանութեան հարցը։
«Եթէ Ցեղասպանութեան մասին քննարկում չի լինելու, ես չեմ հասկանում, թէ ինչով է թուրքերի համար դա վտանգ», - նաեւ տարակուսեց Մանուկեանը:
Միւս կողմից, ըստ Գեղամ Մանուկեանի, նշւած ենթայանձնաժողովը նպատակ է հռչակւում հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ փոխվստահութեան վերականգնմանն ուղղւած երկխօսութեան իրականացումը` այդ թւում պատմական փաստաթղթերի ուսումնասիրութեան միջոցով, սակայն «հրապարակային արդէն սկսել են խօսել, որ շատ մեծ վտանգ է պարունակում»:
Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէնը ասուլիսում նաեւ անդրադարձավ Հայաստանում բանավէճերի պատճառ հանդիսացած արձանագրութիւններից մէկի մի կէտին, ուր, մասնաւորապէս, ասւած է. - «[Հայաստանի Հանրապետութիւնը եւ Թուրքիայի Հանրապետութիւնը] վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյութիւն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը... համաձայնւեցին հիմնել դիւանագիտական յարաբերութիւններ»։ Ըստ Դեմոեանի, եթէ տւեալ արձանագրութեան մէջ Կարսի պայմանագրի մասին որեւէ կէտ նշւած չէ, ապա չի կարելի ասել, թէ ստորագրելով այդպիսի փաստաթուղթ պաշտօնական Երեւանը ճանաչում է 1921 թւականի ռուս-թուրքական Կարսի պայմանագիրը։
«Որեւէ մէկը Հայաստանում կարո՞ղ է ինձ բացատրել «վերահաստատելով յարգելու իրենց երկկողմ պարտաւորութիւնները» արտայայտութիւնը», - հակադարձեց Մանուկեանը. - «Հայաստանը եւ Թուրքիան ի՞նչ պարտաւորութիւն ունէին, որ կնքել էին եւ այս արձանագրութիւններով վերահաստատում են: Արդեօ՞ք սա չի վերաբերում Կարսի պայմանագրին»:
«Ազատութիւն» ռադիոկայանի հարցին՝ եթէ պատմական ենթայանձնաժողովում, այնուամենայնիւ, քննարկւի Հայոց ցեղասպանութեան եղելիութեան հարցը, ապա նրա` որպէս Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէնի դիրքորոշումը ո՞րն է լինելու, Դեմոյեանը պատասխանեց. - «Ես կողմ չեմ քննարկել Ցեղասպանութեան եղելիութեան խնդիր: Այսինքն ի սկզբանէ ոչ թէ ես ասելու եմ՝ ոչ, այլ դրան վերաբերւելու եմ յեգնանքով եւ հումորով… Ես դէմ եմ այդպիսի քննարկումների»:

0 Պատգամ:
Post a Comment