ՄԱԿի Գլխաւոր Ժողովը Պիտի Քննարկի Ղարաբաղի Հարցը
ՍեպտեմբերԻ 7, 23-30,
Նիւ Եորքի մէջ պիտի գումարւի ՄԱԿի Գլխաւոր ժողովի 64 րդ նստաշրջանը, որի օրակարգի վրայ պիտի լինի Ղարաբաղեան հակամարտութեան հարցը:
Օրակարգը ներկայացւած է Ադրփեջանի կողմից իբրեւ «գրաւեալ տարածքներ»ի խնդիր:

Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան խօսնակ Տիգրան Բալայեանը, մեկնաբանելով այս լուրը՝ յայտնել է, որ «իւրաքանչիւր Գլխաւոր Ասամբլիայի նստաշրջանի օրակարգ որոշւում է այդ նստաշրջանի առաջին օրը»:
Միւս կողմից, Լեռնային Ղարաբաղի նախագահի խօսնակ, քաղաքագէտ Դաւիթ Բաբայեանը, նոյն հարցի վերաբերեալ յայտնել է, թէ Ադրբեջանի «նման պահւածքը կանխատեսելի է. դրանով նրանք անհնարին են դարձնում որեւէ փոխ զիջում, ինչպէս նաեւ այլ պետութիւնների կողմից որեւէ հնարաւոր միջամտութիւն այդ գործընթացում, որովհետեւ եթէ մի կողմը չի ուզում գնալ որեւէ փոխ զիջման, ապա ի՞նչ միակողմանի զիջումների մասին կարելի է խօսել»:
Դաւիթ Բաբայեանի գնահատումով, սակայն, Ադրբվջանի կողմից բանաձեւի ներկայացումը ձեռնտու է հայկական կողմի համար, քանի որ այդպիսով կը պահպանւի ներկայ իրավիճակը, որ «մեզ համար դրական է»: Հայաստանի արտաքին գործոց նախկին նախարար եւ ՄԱԿի մօտ Հայաստանի նախկին ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանեանը, որ ընդդիմադիր է ներկայ իշխանութեան, համաձայն չէ Դաւիթ Բաբայեանի մօտեցման հետ:
«Չի կարող ձեռնտու լինել Հայաստանի հանրապետութեանը կամ Լեռնային Ղարաբաղի հանրապետութեանը որեւէ փաստաթուղթ, որում Հայաստանի հանրապետութիւնը ներկայացւում է որպէս օկուպանտ (գրաւող) երկիր», նշել է Արզումանեանը:
Ըստ Արզումանեանի, Ադրբեջանը այժմ յստակ քաղաքական խնդիր կը լուծի, ըստ հնարաւորութեան՝ շատ ամբիոններից հնչեցնելով իրեն համար ձեռնտու ձեւակերպումները, որոնք ապագային կարող են թոյլ տալ, յօգուտ իրեն բարենպաստ որոշումներ կայացնելու:
«Դա նպատակադրւած աշխատանք էր, որին պէտք էր համապատասխան հակաքայլերով հայկական դիւանագիտութեանը թոյլ չտար, եւ դա հայկական կողմի թոյլ աշխատանքի արդիւնքն է», եզրակացրել է նախկին նախարարը:
ՄԱԿի Գլխաւոր ժողովը իր 62րդ նստաշարջանին՝ 2008ի Մարտին, 39 կողմ, 7 դէմ եւ 100 ձեռնպահ քւէներով ընդունել էր Ադրբեջանի կողմից ներկայացւած «Ադրբեջանական գրաւեալ տարածքների իրավիճակի մասին» բանաձեւը: Բանաձեւի ներկայացումը յաջորդել էր Հայաստանի մէջ յետընտրական իրադարձութիւնները, եւ սահմանային բախումները:

0 Պատգամ:
Post a Comment