Ադրբեջանական ԶԼՄ-ները «կրակի մէջ են գցում» Ջուդոյի Եւրոպայի Առաջնութեանը Մասնակցելու Համար Երեւան Եկած Իրենց Հայրենակիցներին
15:42 / 09.09.2009
Փաստը, որ ադրբեջանական ԶԼՄ-ները միշտ հակւած են եղել խեղաթիւրել իրականութիւնը, որեւէ մէկի համար գաղտնիք չէ: Այդ հարցում նրանք, ի դէպ, իրենց պետութեան դաւանած քաղաքականութեան հաւատարիմ հետեւորդներն են:
Այսօր Ադրբեջանի մի շարք տեղեկատւական աղբիւրներ հերթական անգամ օգտագործեցին սիրելի ռազմավարութիւնը՝ տարածելով ինչ-որ «սադրանքի» մասին լուրեր, որին, իբր ենթարկւել են Երեւանում սեպտեմբերի 11-ին մեկնարկելիք Եւրոպայի առաջնութեանը մասնակցելու համար ժամանած Ադրբեջանի պատւիրակութեան անդամները:
Ինչպէս փոխանցում է ANS-Press-ը, «ադրբեջանական մարզիկներին մարզումների տանող միկորաւտոբուսը զարդարւած է եղել Վրաստանի, Հայաստանի, եւ „անջատողական“ Լեռնային Ղարաբաղի դրօշներով: Եւ միայն ադրբեջանական պատւիրակութեան ղեկավար Էլշադ Ալեքպերլիի պահանջից յետոյ է դրօշը հանւել»:
Նշենք, որ աւելի վաղ Հայաստանի ջուդոյի ֆեդերացիան յայտարարել էր, թէ երաշխաւորում է ադրբեջանցի մարզիկների անվտանգ կեցութիւնը Հայաստանում: NEWS.am-ի թղթակիցը դիմեց ֆեդերացիային՝ մեկնաբանութիւնների համար, եւ ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Աւետիսեանը պաշտօնապէս հերքեց այդ տեղեկութիւնը՝ նշելով, որ նման բան չի եղել եւ չէր էլ կարող լինել:
Վերադառնալով «սադրանք» հասկացութեանը, որը նման հաճոյքով գործածում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ընդգծենք, որ հէնց իրենք են նման լուրերի հեղինակները՝ չխորշելով անբարոյականութիւնից: Հէնց այդ բառով էլ կարելի է արդարացիօրէն բնութագրել ադրբեջանական մի շարք լրատւամիջոցների ներկայացուցիչների էութիւնն ու քաղաքականութիւնը:
Սադրել իրավիճակն այն պահին, երբ ադրբեջանական մարզիկները գտնւում են Երեւանում՝ Ադրբեջանի ԶԼՄ-ների չափազանց անհեռատես եւ վտանգաւոր մարտավարութիւնն է:
Աւելորդ չէ յիշեցնել, որ վերջերս Երեւան ժամանած Ադրբեջանի սպորտի նախարար Ազադ Ռահիմովը յայտարարել էր, թէ Հայաստանը մնացել է նախորդ դարում, քանի որ, ըստ նրա, քաղաքում որեւէ նոր շէնք չկայ:
Աւելորդ չէ յիշեցնել, որ վերջերս Երեւան ժամանած Ադրբեջանի սպորտի նախարար Ազադ Ռահիմովը յայտարարել էր, թէ Հայաստանը մնացել է նախորդ դարում, քանի որ, ըստ նրա, քաղաքում որեւէ նոր շէնք չկայ:
Նման յայտարարութիւնները նոյնիսկ մեկնաբանել պէտք չէ, միայն կարելի է մարդկայնօրէն ափսոսալ այդ մարդու տեսողութեան վատթարացման կապակցութեամբ…
NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment