Մեդվեդեւը հանդիպելու է Ալիէւին
12:22 / 10.09.2009
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մասնակցելու է Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի նախագահների քառակողմ հանդիպմանը: Այս ոչ պաշտօնական գագաթաժողովը կայանալու է Ռուսաստանի նախագահի՝ Ղազախստան կատարելիք աշխատանքային այցի ընթացքում:
Ռուսաստանի նախագահի օգնական Սերգէյ Պրիխոդկոն լրագրողներին յայտնել է, թէ Ակտաու քաղաքում կայանալիք զրոյցի, այնուհետ Կենդերլի քաղաքում ոչ պաշտօնական հանդիպման ընթացքում չորս նախագահները քննարկելու են համատեղ հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր:
«Մասնաւորապէս, շօշափելու են էներգետիկ եւ կասպիական խնդիրներ, բնապահպանութեան եւ բիոռեսուրսների կապակցութեամբ»,- նշել է Պրիխոդկոն:
Նա նաեւ չի բացառել Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների դէմ առ դէմ հանդիպումը:
NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment