Ֆուտբոլային դիւանագիտութեան «պտուղներն» է ներկայացնում Վահան Յովհաննիսեանը
21:19 / 02.09.2009
«Թուրքիայի հետ յարաբերութիւններում Հայաստանն իր կողմից որպէս նախապայման առաջ չքաշեց Թուրքիայի կողմից ցեղասպանութիւնը ճանաչելու հարցը, բայց Թուրքիան այդքան մեծահոգի չգտնւեց եւ մինչ օրս էլ չի հրաժարւել բոլորին յայտնի իր երեք նախապայմաններից»։
Այսօր ՀՅԴ հանրահաւաքում յայտարարեց ՀՅԴ բիւրոյի ներկայացուցիչ Վահան Յովհաննիսեանն ու թւարկեց այդ նախապայմանները` 1-ին. ցեղասպանութիւնից եւ դրա հետապնդումից հրաժարում, 2-րդ` ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականութիւնը եւ 1920 թւականի թուրք-բոլշեւիկեան համաձայնութեամբ Հայաստանին պարտադրւած սահմանները եւ 3-րդ` զիջումներ ի օգուտ Ադրբեջանի:
«Հայաստանի նոր նախագահի եւ նոր Արտաքին Գործերի նախարարի հրապարակային բանակցութիւնների ճանապարհով արագ արդիւնքների հասնելու ձգտումը մենք որակում ենք առնւազն որպէս անզգուշութիւն, որի գինը մեր ժողովրդի համար կարող է թանկ լինել»,- ասաց նա ու ներկայացրեց «ֆուտբոլային դիւանագիտութեան» 14 ամիսներին Թուրքիայի ձեռքբերումներն ու Հայաստանի կորուստները:
«Թուրքիան արձանագրել է շոշափելի նւաճումներ.
1. Այսօր աշխարհով մէկ հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացը սառեցւած վիճակում է: Մենք տեղեկութիւն ունենք որոշ երկրներից, որոնք ժամանակին ճանաչել ու դատապարտել են ցեղասպանութիւնը, իսկ այսօր փոշմանում են եւ իրենց քայլը դիտում որպէս դիւանագիտական սխալ:
2. Կտրուկ աճել է Թուրքիայի միջազգային հեղինակությիւնը: Այսօր ոչ ոք չի յիշում Հայաստանի Հանրապետութեան նախագահի Գիւլին Հայաստան հրաւիրելու այսպէս կոչւած խիզախ քայլը: Բոլոր լրատւամիջոցները լծւած են թուրք նախագահի Հայաստան այցելելու խիզախ քայլը գովաբանելով:
3. Թուրքիան դարձել է ՄԱԿ-ի ԱԽ անդամ, ընդլայնել իր կապերը Ռուսաստանի հետ, այսօր էլ լուծում է սիրիա-իրաքեան յարաբերութիւնները:
4. Եւրո Միութեան անդամ դառնալու Թուրքիայի հնարաւորութիւնները աճել են»:
Իսկ Հայաստանն, ըստ Վ. Յովհաննիսեանի, միայն կորուստներ է ունեցել.
«1. Նախագահ Օբաման ետ կանգնեց ցեղասպանութիւնը ճանաչելու իր խոստումից, որի կատարամանը շատ մօտ էր:
2. ԱՄՆ-ի դատարանը որոշեց ցեղասպանութեան զոհերի ժառանգներին զրկել նիւթական փոխյատուցումից:
3. Ռուսաստանի քաղաքականութեան մէջ աւելի ու աւելի նկատելի է դառնում Հայաստանի շահերի անտեսումը: Օրինակ վերջին նախաձեռնութիւնը ողջունող իր յայտարարութեան մէջ Ռուսաստանը Թուրքիային եւ Հայաստանին հաւասարաչափ դիտում է որպէս բարեկամ երկրներ: Ռուսաստանում կարծես մօռացել են, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Հայաստանը` Ռուաստանի Դաշնութեան ռազմավարական դաշնակից:
4. Խորանում է Սփիւռքի օտարումը Հայաստանից:
5. Վրաստանի իշխանութիւնների կողմից կսմիթներով հող պոկելը նույնպէս պայմանաւորւած է նրանով, որ Հայաստանի համակերպւելու հոտն են զգացել:
6. Առաջին անգամ է, որ թուրք դիւանագէտը անձնական վիրաւորանք է հասցնում Հայաստանի Հանրապետութեան նախագահին` խորհուրդ տալով նրան որպէս պարզ ֆուտբոլասէր, գնալ Թուրքիա ինքնաթիռով»:

Այս ամէնը, ըստ դաշնակցական գործիչի, վկայում է, որ բանակցային գործընթացն իր դեռեւս անաւարտ տեսքով արդէն հարւածել է Հայաստանի Հանրապետութեան շահերին եւ միջազգային հեղինակութեանը:
News.am
0 Պատգամ:
Post a Comment