Ստեփանակերտի մէջ Սարգսեանն ու Սահակեանը քննարկեցին Ադրբեջանական - Ղարաբաղեան տագնապին վերաբերող հարցերը


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակօ Սահակեանը հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հետ, երբ նա Արցախ էր ժամանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան հռչակման տարեդարձին նւիրւած տօնական ձեռնարկներին մասնակցելու նպատակով։

Այնուհետեւ հանդիպումը շարունակւել է ընդլայնւած կազմով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վարչապետի եւ Հայաստանի ու Արցախի ելեւմուտքի նախարարների մասնակցութեամբ։ Հանդիպման ընթացքին քննարկւել են Լեռնային Ղարաբաղի ընկերային-տնտեսական զարգացման, ինչպէս նաեւ ելեւմտական-տնտեսական մարզի մէջ համագործակցութեան վերաբերող հարցեր։
Կողմերը կարեւոր են նկատել տնտեսական փոխադարձ գործակցութեան շարունակական խորացման անհրաժեշտութիւնը։

Նոյն օրը, հայկական երկու հանրապետութեանց նախագահների միջեւ տեղի է ունեցել ուրիշ մի հանդիպում եւս, որի ընթացքին քննարկւել են շրջանի մէջ տեղի ունեցող իրադարձութիւնների եւ Ադըրբեջանական-Ղարաբաղեան տագնապին առնչւող հարցեր։
Հանդիպման մասնակցել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը, վարչապետ Արա Յարութիւնեանը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, Անվտանգութեան խորհրդի քարտուղար Մարատ Մուսայէլեանը, պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանը եւ արտգործնախարար Գէորգի Պետրոսեանը։

0 Պատգամ: