Թուրքերը Ձրի Տաղաւար Են Ստացել


Հայկական DigiTec-ում




14:44 / 07.09.2009


Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան գործադիր տնօրէն Կարէն Վարդանեանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է, որ հոկտեմբերի 2-4-ին Երևանի Կ. Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում անցկացւող բարձր տեխնոլոգիաների DigiTec-2009 ցուցահանդէսում Թուրքիան, Ուկրաինան և Վրաստանը կստանան անվճար տաղաւարներ:

Նշենք, որ անվճար տաղաւարների տրամադրման հովանաւորն է ամերիկեան CAPS կազմակերպութիւնը: Ըստ Վարդանեանի` այդ երկրներից դեռ վերջնական պատասխաններ չեն ստացւել, ընթանում են բանակցութիւններ: Ցուցահանդէսին իր մասնակցութեան մասին առայժմ յայտարարել է Շւէդական հանրայայտ Ericson ընկերութիւնը, որը հայկական «Իւքոմ» ընկերութեան հետ համատեղ ներկայացնելու է նոր սերնդի IP հեռուստացոյցը:
News.am

0 Պատգամ: