Հայկական Սփիւռքի Դէմ Թուրքական Նոր Նախարարութիւն
17:25 / 09.09.2009
Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը զուգահեռ Թուրքիան կազմաւորում է մի նոր կառոյց, որը կը պայքարի հայկական սփիւռքի դէմ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah թերթը։
Թուրքիայի սահմաններից դուրս ապրող թուրք քաղաքացիների իրաւունքների պաշտպանութեան գծով պետնախարար Ֆարուք Չելիքի կողմից պատրաստւել է եւ մօտ ժամանակներս թուրքական խորհրդարան կներկայացւի նոր նախագիծ։
Ըստ այդ նախագծի՝ ստեղծւելիք Արտերկրի թուրքերի նախարարութիւնը արտասահմանում ապրող թուրքերի շահերը պաշտպանելով հանդէրձ՝ կիրականացնի Թուրքիան ներկայացնելու եւ լոբբինգով զբաղւելու գործունէութիւն։
Նոր նախարարութեան կազմում կը լինի նախարարը, 7 բաժնի ղեկավարներ, 50 մասնագէտներ։
Նոր նախարարութեան կազմում կը լինի նախարարը, 7 բաժնի ղեկավարներ, 50 մասնագէտներ։
NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment