ԵԽԽՎ-ում այսօր քննարկելու են Հայաստանի հարցը
12:29 / 09.09.2009
Եւրոպայի Խորհրդարանական վեհաժողովում այսօր քննարկւելու է Հայաստանի հարցը: ԵԽԽՎ Մոնիտորինգի յանձնաժողովի սեպտեմբերի 9-ին Փարիզում կայանալիք նիստում, ի շարս այլ հարցերի, լսւելու է զեկոյց Հայաստանի կողմից 1677 բանաձեւի կատարման ընթացքի վերաբերեալ։
ԵԽԽՎ-ում Հայ Ազգային Կոնգրէսի ներկայացուցիչ Արման Գրիգորեանը «Ազատութիւն» ռադիո կայանին յայտնել է, թէ իր կանխատեսմամբ՝ յանձնաժողովը այս նիստում դժւար թէ Հայաստանի հարցը ԵԽԽՎ-ի աշնանային լիագումար նստաշրջանի օրակարգում ընդգրկելու որոշում կայացնի։
«ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի յանձնաժողովի նիստում սովորաբար որոշւում է լիագումար նիստի վերջնական օրակարգը. թէ արդեօք Հայաստանի հարցը օրակարգ կարո՞ղ է մտնել, թէ ոչ։ Տեղեակ լինելով ԵԽԽՎ-ում առկայ տրամադրութիւններին, ես չեմ կարծում, որ այս անգամ Հայաստանի հարցը լիագումար նիստ կը մտնի»,- ասել է Արման Գրիգորեանը։
Ի դէպ, Մոնիթորինգի յանձնաժողովի նիստում Հայաստանում տիրող իրավիճակը ԵԽԽՎ-ում ներկայացնելու է հայաստանեան պատւիրակութիւնը գլխաւորող Դաւիթ Յարութիւնեանը: Նիստին մասնակցում է նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, որն իբր ներկայացնում է ընդդիմությունը: Պատճառաբենոլվ, թէ ընդդիմութիւնից ներկայացուցիչ կայ, ԵԽԽՎ-ի քարտուղարութիւնը մերժել էր «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւոր Զարուհի Փոստանջեանին հրաւէր ուղարկելու դիմումը։

NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment