Saturday, September 12, 2009

ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ


ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ


Սիրելի’ հայրենակիցներ,

Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրւած փաստաթղթերի դէմ բողոքի միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 15-ին` ժամը 14:00-ին, հանրապետութեան հրապարակում` Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան և արտգործնախարարութեան շէնքների դիմաց, կսկսւի նստացոյց և հացադուլ:
Միաժամանակ տեղի կունենայ ստորագրահաւաք: Այս գործողութիւնների նպատակն է մերժե’լ պարտադրւող նախապայմանները, պահանջե’լ հայութեան շահերը վտանգող փաստաթղթերի դրոյթների վերանայում:


ՀՅԴ Գերագույն Մարմին



Սիրելի′ հայրենակիցներ

Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները հրապարակել են հայ-թուրքական դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման, ընդհանուր սահմանի բացմանև յարաբերութիւնների կարգաւորման վերաբերեալ նախաստորագրւած փաստաթղթերի փաթեթը:
Հանրութեանը հաւաստիացւում է , որ փաստաթղթերը չեն պարունակում որևէ նախապայման:
Իրականութիւնը սակայն բոլորովին այլ է: Նախաստորագրւած բոլոր փաստաթղթերում քողարկւած ձևով առկայ են մեր պետութեան և ժողովրդի համար խիստ վտանգաւոր թուրքական նախապայմանները:
Ըստ էութեան.–
*Ճանաչւում է հայ – թուրքական ներկայ սահմանը՝ վերահաստատելով երկկողմանի նախկին պարտաւորութիւնները:

Այսինքն՝ անուղղակիօրէն կատարւում է Կարսի պայմանագիրը ճանաչելու թուրքական պահանջը:

*Հայ-թուրքական պատմական հարթութեան երկխօսութիւն սկսելու, այդ թւում՝ արխիվներն ուսումնասիրելու ենթայանձնաժողովի ձևաւորման դրոյթով վտանգ է ստեղծւում կատարելու թուրքական յաջորդ նախապայմանը ՝ Ցեղասպանութեան փաստը քննարկման առարկայ դարձնելու դրոյթը:

*Թուրք բարձրաստիճան պաշտօնեաների բազմաթիւ յայտարարութիւններով սահմանի բացումը փոխկապակցւում է Արցախի հարցում առաջընթաց արձանագրելու հետ, որը թուրքական կողմի պատկերացմամբ ենթադրում է ազատագրւած տարածքները վերադարձնելու և Ադերբեջանի տարածքային ամբողջականութիւնը վերականգնելու դրոյթը:

Հայրենակիցնե′ ր

Դեմ չլինելով սահմանը բացելու և յարաբերութիւնները հաստատելու քաղաքականութեանը, վճռական ո՛չ ասենք սերունդների իրաւունքը ոտնահարող, մեր պետութեան և ժողովրդի անվտանգութեանն ու արժանապատւութեանը սպառնացող քողարկւած նախապայմաններին ՝ պահանջելով արմատական փոփոխութեան ենթարկել նախաստորագրւած փաթեթը:

0 Պատգամ: