Ահմեդ Դավութօղլու.
«Հայաստանի հետ յարաբերութիւնների վերականգնման ճանապարհին Թուրքիան լուրջ հանգրւանի է հասել»
07.09.2009
Գէոորգ Ստամբոլցեան
«Հայաստանի հետ յարաբերութիւնների վերականգնման ճանապարհին Թուրքիան լուրջ հանգրւանի է հասել», - երկուշաբթի (այսօր) Թբիլիսիում յայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն։

Դավութօլուն նաեւ յաւելել է. - «Կովկասում խաղաղութեան հաստատման հեռանկարը ես եւ իմ վրաց գործընկերը նոյն կերպ ենք դիտարկում»։
Խօսելով երկկողմ թուրք-վրացական յարաբերութիւնների մասին, Դավութօղլուն ասել է. - «Թուրքիան իրեն Թբիլիսիի ռազմավարական դաշնակիցն է համարում եւ միանշանակօրէն աջակցում է կապերի սերտացմանը եւրո–ատլանտեան կառոյցների եւ Վրաստանի միջեւ»։
***
Լուսանկարի
բացատրութիւն.–Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Գրիգոլ Վաշաձէն (ձախից) եւ Ահմեդ Դավութօղլուն Թբիլիսիում, 07-ը սեպտեմբերի, 2009 թ.
0 Պատգամ:
Post a Comment