ԵԱՀԿ–ի ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ՝ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՈ՞ՒՄ


Խնդրի կարգաւորման ընթացքում հայկական ռազմական
ուժերը յետ են քաշւելու 7 շրջաններից մինչեւ Լաչինի
միջանցք։


14:10 / 05.09.2009
Սեպտեմբերի երկրորդ կԷսին Լաչինի միջանցք է գործուղՒելու ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելութԻւնը՝ տեխնիկական հետաօտութիւններ անցկացնելու նպատակով: Այս մասին գրել է թուրքական Yenisafak թերթը։
Պարբերականի դիւանագիտական աղբիւրների համաձայն՝ անցած յուլիսին Մոսկւայում կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի որոշումների ուղղութեամբ աշխատանք տանելու դիտորդական առաքելութիւնը կուսումնասիրի Լաչինի միջանցքի լայնութիւնը, թէ որ ճանապարհով է անցնելու այն, եւ այդ խնդիրների ուղղութեամբ զեկոյց կը պատրաստի։
Յայտնի է, որ դիտորդական առաքելութեան պատրաստած զեկոյցը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Ղարաբաղի խնդրի կարգաւորմանը առանցքային նշանակութիւն կունենայ։
Լաչինի միջանցքը կը լինի կապող ճանապարհ՝ Ղարաբաղը Հայաստանի հետ։ Խնդրի կարգաւորման ընթացքում հայկական ռազմական ուժերը յետ են քաշւելու 7 շրջաններից մինչեւ Լաչինի միջանցք։
Ըստ թերթի՝ Ղարաբաղի խնդրի կարգաւորման համաձայն, նոր լուծումների կէտը կը հանդիսանայ հոկտեմբերի 5-7-ը ԱՊՀ երկրների գագաթնաժողովում։
Մոլդովայում անցկացւող գագաթնաժողովում նաեւ առանձին կը հանդիպեն Սերժ Սարգսեանն ու Իլհամ Ալիէւը՝ Ղարաբաղի խնդրի հետ կապւած։
Ղարաբաղի խնդրի կարգաւորմանը աջակցելու համար սեպտեմբերին Նիւ Իւորքում, ՄԱԿ-ի շրջանակներում կը հանդիպեն Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը։
Դրանից բացի, հոկտեմբերի 2-3-ը Նախիջեւանում կազմակերպւելիք թուրքալեզու երկրների համաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գիւլը Ադրբեջանի նախագահի հետ կը քննարկի Ղարաբաղի խնդիրը։
News.am

0 Պատգամ: