Ադրբեջանական ԶԼՄ-ները զոհւած վրացական զինւոների նկարները Հայ ռազմագերիների տեղ են ներկայացնում



10:13 / 11.09.2009
Ադրբեջանական ԶԼՄ-ները (Զանգւածային Լրատւամիջոցները) հերթական յիմար սադրանքն են նախաձեռնել: Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացը վիժեցնելու իր ձգտման մէջ Բաքուն գնում է ամենածանրին՝ չխորշելով պարզ ստախօսութիւնից:
Նախօրէին մի շարք ադրբեջանական տեղեկատւական գործակալութիւններ յայտնեցին ղարաբաղեան հակամարտութեան շփման գծում Աղդամի ուղղութեամբ փոխհրաձգութեան մասին: Ադրբեջանական աղբիւրների տւեալներով իբր հրաձգութեան ժամանակ սպանւել են հինգ հայ զինծառայողներ, մինչդեռ ադրբեջանական կողմից վիրաւորվել է մի հոգի:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան նախարարութիւնը պաշտօնապէս հերքեց այդ տեղեկատւութիւնը:
Եւ ահա այսօր ադրբեջանական կողմը որոշել էր իր ապատեղեկատւութիւնը լիցքաւորել իբր փաստերով եւ հրապարակել «սպանւած» հայ զինծառայողի լուսանկարը: Մասնաւորապէս դա արել է սադրիչ Vesti.az կայքէջը:
Սակայն, ինչպէս պարզւեց, լուսանկարում պատկերւած է 2008թ. օգոստոսեան պատերազմի կադրերից մէկը՝ սպանւած վրացի զինւոր:
Դրանում կարելի է համոզւել՝ այցելելով Ռուսաստանի Դաշնութեան Կոմկուսի պաշտօնական կայքի ֆոտոռեպորտաժը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: