Արգենտինայում տեղի է ունեցել Կոմիտասի երգչախմբին նւիրւած երեկոյ
15:36 / 07.09.2009
Օգոստոսի 29-ին Արգենտինայում տեղի է ունեցել Կոմիտասի երգչախմբի 80-ամեակին նւիրւած տօնական երեկոյ,- հաղորդում է Diario Armenia-ն։ Միջոցառումը կայացել է Արգենտինայի մայրաքաղաք Բուէնոս Այրէսի դահլիճներից մէկում։
Ողջոյնի խօսքով հանդէս է եկել երգչախմբի ղեկավար Մաքրուհի Էոլմեսեքեանը։ Այնուհետև ընթերցւել են պոէտ-սիմվոլիստ Մարիո Բենեդետտիի բանաստեղծութիւնները։
Երգիչ Միգել Մարգարեանը կատարել է «Ես ծնւել եմ Պուենտե Ալսինայում» տանգոյի վարիացիան։ Կատարւել են նաև Խուլիո Իգլեսիասի երգերը։
Տէնոր Հրայր Բուդիկանեանը կատարել է հայկական «Քեզ համար» երգը։ Հանդիսատեսն ունկնդրել է մէներգեր Ջակոմոյ Պուչինիի օպերաներից եւ բազմաթիւ այլ ստեղծագործութիւններ։
Տէնոր Հրայր Բուդիկանեանը կատարել է հայկական «Քեզ համար» երգը։ Հանդիսատեսն ունկնդրել է մէներգեր Ջակոմոյ Պուչինիի օպերաներից եւ բազմաթիւ այլ ստեղծագործութիւններ։
NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment