Ղարաբաղեան խնդիր
Հիլարի Քլինթոնը նշանակում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նոր
համանախագահին
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի յաջորդ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Ա.
Բրադկէ
08.09.2009
Հեղինե Բունիաթեան,
Գէորգ Ստամբոլցեան
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ղարաբաղեան խնդրի կարգաւորմամբ զբաղւող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել Խորվաթիայում ամերիկեան առաքելութեան նախկին ղեկավար, դեսպան Ռոբերտ Բրադկեին։
«Ռոբերտ Բրադկեն ստանձնում է այս պաշտօնը՝ արտաքին քաղաքականութեան ոլորտում աւելի քան 36 տարւայ աշխատանքից եւ եւրոպական անվտանգութեան քաղաքականութեան ոլորտում ակտիւ փորձառութիւնից յետոյ», - ասւած է ԱՄՆ-ի պետքարտուղարութեան՝ երկուշաբթի օրը տարածած հաղորդագրութիւնում։
Ռոբերտ Բրադկէն այս տարւայ յուլիսին աւարտել է Խորվաթիայում ամերիկեան առաքելութեան եռամեայ ղեկավարութիւնը, իսկ դրանից առաջ՝ 2001-2004 թւականներին եղել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականը, Եւրոպական եւ Եւրասիական հարցերով՝ ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի հարցերով պատասխանատուն։
«Միացեալ Նահանգները հասկանում է Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման առանցքային կարեւորութիւնը, եւ ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ վերջին դրական երկխօսութիւնը», - ասւած է ԱՄՆ-ի պետքարտուղարութեան պաշտօնական հաղորդագրութիւնում։ - «ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մատնանշել է երկու նախագահներին իր խորը հետաքրքրւածութիւնը Մինսկի խմբի հետագայ ջանքերում՝ հակամարտութիւնը արդիւնաւէտ հանգրւանի բերելու վերաբերեալ, եւ Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստակամ է անել ամէն հնարաւորը՝ այդ նպատակին աջակցելու համար»։
«Մենք տեղեկացրել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարութիւններին դեսպան Բրադկէի նշանակման մասին», - հաղորդում է ԱՄՆ-ի պետքարտուղարութիւնը եւ նշում, որ ամերիկացի նոր համանախագահը անհամբեր սպասում է իր առաջին այցին տարածաշրջան, որ տեղի կունենայ առաջիկայ շաբաթների ընթացքում։
Ռոբերտ Բրադկէն այս պաշտօնում փոխարինում է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի նախկին օգնական Մաթիւ Բրայզային, ով, ըստ հաղորդումների, ստանձնելու է Ադրբեջանում Միացեալ Նահանգների դեսպանի պաշտօնը։
Ռոբերտ Բրադկէն բաւական հարուստ դիւանագիտական փորձ ունի: Նա պետքարտուղարութիւն է եկել աւելի քան երեքեւկէս տասնամեակ առաջ` 1973-ին: Այս ընթացքում Բրադկէն աշխատել է մի շարք երկրներում ամերիկեան ներկայացուցչութիւններում` այդ թւում Հարաւային Ամերիկայում, նախկին Հարաւսլավիայի տարածքում, Ռուսաստանում եւ Գերմանիայում:
Բիլ Քլինթոնի նախագահութեան տարիներին Բրադկէն նախ նշանակւել է Մեծ Բրիտանիայում Միացեալ Նահանգների փոխդեսպան, ապա վերադառնալով Վաշինգտոն` ստանձնել է Ազգային անվտանգութեան խորհրդի գործադիր քարտուղարի պաշտօնը:
Զագրեբում ամերիկեան դեսպանի պաշտօնը Բրադկէն ստանձնել է արդէն Ջորջ Բուշի պաշտօնավարման աւարտին, իր երկրի շահերը Խորվաթիայում ներկայացնելով երեք տարի` 2006-ից մինչեւ 2009 թւականները:
Այս ընթացքում ամերիկացի դիւանագէտը մի քանի անգամ անդրադարձել է Կոսովոյի խնդրին: Մասնաւորապէս, 2008 թւականի գարնանը «Ազատութիւն» ռադիոկայանի Զագրեբի թղթակցին տւած հարցազրոյցում Բրադկէն ասել է. - «Կարծում եմ, որ Կոսովոյի անկախութիւնը կարող է հիմք ստեղծել Հարաւարեւելեան Եւրոպայի այս հատւածի կայուն ապագայի համար` տարածաշրջանի երկրների` ՆԱՏՕ-ին եւ Եւրոպական Միութեանը անդամակցութեամբ հանդէրձ: Կարեւոր է, որ Սերբիան էլ է ընդունում, որ ապագան հէնց դա է: Ապագան անցեալ վերադառնալու փորձերի եւ մեկուսացւած ապրելու մէջ չէ: Ապագան Կոսովոյի անկախութիւնն ընդունելն ու առաջ շարժւելն է»:
Ռոբերտ Բրադկէն Բալկաններով զբաղւող երկրորդ ամերիկացի բարձրաստիճան դիւանագէտն է, որին Օբամայի վարչակազմը յանձնարարում է զբաղւել Հարաւկովկասեան տարածաշրջանի խնդիրներով: Աւելի վաղ Կոսովոյում ԱՄՆ-ի դեսպան Թինա Քեյդենաուն նշանակւեց Եւրոպական եւ եւրասիական հարցերով փոխպետքարտուղարի օգնականի պաշտօնում, որը վերջին տարիներին Մաթիւ Բրայզան էր զբաղեցնում:

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»
0 Պատգամ:
Post a Comment