ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը ելնում է հետկոնֆլիկտային իրողութիւնները ճանաչելու անհրաժեշտութիւնից
08.09.2009
Միանշանակօրէն հերքելով կապը Բալկաններում տեղի ունեցած իրադարձութիւնների, որոնք յանգեցրեցին Կոսովոյի անկախութեան հռչակմանն ու ճանաչմանը, եւ Հարաւային Կովկասում հակամարտութիւնների շուրջ ստեղծւած վիճակի միջեւ, Միացեալ Նահանգները, այդուհանդէրձ, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան տարածաշրջան է ուղարկում Բալկանեան տարածաշրջանում փորձառութիւն ունեցող դիւանագէտների:
Այսօր յայտնի դարձաւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ է նշանակւել Ռոբերտ Բրադկեն` Խորվաթիայում ԱՄՆ նախկին դեսպանը: 2001-2004 թւականներին Բրադկեն եղել է ԱՄՆ պետքարտուղարի Եւրոպական եւ Եւրասիական հարցերով տեղակալի օգնականը եւ պատասխանատու է եղել ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի մասով:
Յատկանշական է, որ վերջերս այդ պաշտօնում նշանակւել էր Թինա Քայդանովը՝ փաստացի առաջին ԱՄՆ դեսպանը Կոսովոյում:
Հարաւային Կովկասն այսօր ամերիկեան քաղաքականութեան մէջ գլխաւոր տեղ է գրաւում եւ պէտք չէ կասկածել, որ Քայդանովի ուշադրութիւնը տարածաշրջանի նկատմամբ կը լինի նոյնքան ինտենսիւ, որքան նրա նախորդ Մաթիւ Բրայզայինը:
Արժէ յիշեցնել Ռոբերտ Բրադկեի յայտարարութիւնը Կոսովոյի անկախութեան առիթով, որը նա տւել է «Ազատութիւն» ռադիոկայանին. «Ես կարծում եմ, որ Կոսովոյի անկախութիւնը կօգնի ստեղծել բազիս Հարաւ Արեւելեան Եւրոպայի այդ հատւածում կայուն ապագայի համար՝ այդ երկրների ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցութեամբ: Շատ կարեւոր է, որպէսզի Սերբիան ընդունի, որ ապագան հէնց դրանում է: Ապագան նրանում չէ, որ փորձ արւի վերադառնալ անցեալին, փորձ արւի ապրել մեկուսացած, այլ Կոսովոյի անկախութեան իրողութիւնը ընդունելու եւ առաջ ընթանալու մէջ է»:
Չի կարելի չնկատել, որ ամերիկեան դիւանագէտի այս մէջբերումը, այս կամ այն կերպ ամբողջութեամբ հնչել է հայկական կողմից, Երեւանում ու Ստեփանակերտում գործող քաղաքական գործիչների կողմից: Այսինքն, որ Ադրբեջանը պէտք է համակերպւի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտայայտման հետ, որը փաստացի անկախութիւն է ձեռք բերել եւ չփորձի ետ պտտել պատմութիւնը, որը յղի է նոր մեծ ողբերգութեամբ:

0 Պատգամ:
Post a Comment