Հայ-թուրքական Յարաբերութիւնների Կարգաւորման Արձանագրութիւնների Քաղաքական Քննարկումները Թուրքիայում Սկսւում են
14:09 / 11.09.2009
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այս խնդրով առաջինը կը հանդիպի Թուրքիայի ազգային մեծ ժողովի նորընտիր նախագահ Մեհմեդ Ալի Շահինին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk կայքէջը։
Թուրքիայի եւ Հայաստանի օգոստոսի 31-ի յայտարարութիւններից 10 օր յետոյ Թուրքիայում սկսւում են քաղաքական կոնսուլտացիաները։ Այդ շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն սեպտեմբերի 11-ին կը հանդիպի Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի հետ։Դավութօղլուն քաղաքական կուսակցութիւնների ղեկավարներին առաջարկել է հանդիպել եւ քննարկել այս խնդիրը։ Եթէ քաղաքական կուսակցութիւններից դրական պատասխան գայ, ապա համաձայնագրերի բացատրութիւնը կտայ միայն Դավութօղլուն։
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կայացած պայմանաւորւածութեան համաձայն` քաղաքական քննարկումների գործընթացը կը տեւի 6 շաբաթ։ Այսինքն այն կստորագրւի Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղից առաջ։ Թուրքիայի արտգործնախարարութիւնը արդէն համաձայնեցրել այդ ուղղութեամբ իր օրացոյցը։
Ըստ դրայ, Դավութօղլուի նպատակը մինչ սեպտեմբեր ամսւայ վերջ Հայաստանի հետ կայացած համաձայնութիւնը ընդդիմութեանը բացատրելն է։
ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի նիստին մասնակցելուց անմիջապէս յետոյ Թուրքիայում Դավութօղլուն նախատեսում է հանդիպել կուսակցութիւնների ղեկավարների հետ։
NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment