Ադրբեջանը չի կարող Ղարաբաղը վերադարձնել իր վերահսկողութեան տակ
11:30 / 08.09.2009
Ադրբեջանը չի կարող կրկին իր վերահսկողութեան տակ վերցնել Ղարաբաղը ոչ պատերազմի, ոչ դիւանագիտական բանակցութիւնների, ոչ էլ տնտեսական շրջափակման միջոցով:

Նման կարծիք է յայտնել թուրքական Milliyet թերթի խմբագիր Քադրի Գյուրսելն իր «Ղարաբաղը մօռանալը ազէրիների օգտին է» յօդւածում:
Միակ բանը, ինչին ստեղծւած իրավիճակում Ադրբեջանը կարող է հասնել, դա, ըստ խմբագրի, դիւանագիտական ճանապարհով ԼՂՀ-ին յարակից շրջանները իր վերահսկողութեան տակ առնելն է, պայմանով, որ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ կը լինի ցամաքային կապ: Թուրք վերլուծաբանի կարծիքով, «այն պահից, երբ ղարաբաղեան հարցը յայտնւեց ադրբեջանական իշխանութիւնների ու ընդդիմութեան պայքարի յորձանուտում, այդ երկիրը չի ցուցաբերում անհրաժեշտ ճկունութիւնը այդ հարցի լուծման հարցում»: Նա նաեւ ընդգծել է, որ կոշտ դիրքորոշումը` Բաքւի մշտական ռազմաշունչ յայտարարութիւններով, երբէք չի բերել եւ չի բերի յաջողութեան:
Յատկանշական է, որ Գիւրսելը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծւած իրավիճակը համեմատում է Կիպրոսի հետ: «Ինչպէս Թուրքիան Կիպրոսի հարցում Յոյներին ու ամբողջ աշխարհին ասում, որ անհնար է վերադառնալ Կիպրոսի նախկին կարգավիճակին (մինչեւ 1974 թւականը) նոյնն էլ պէտք է ասել մեր ազերի եղբայրներին, որ Կովկասի վերադարձը 1992 թւականի իրավիճակին անհնար է»:

NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment