ՄԵՐ ԱՆՄԱՐ ՇՈՂԱՑՈՂ ՇՈՂԵՐԻ ՈՒ ՆԱՅԻՐԵԱՆ ՆԱՅԻՐԻԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ
Պարեցին ու աշխարհը նրանց պարով հիացաւ։
Պարեցին ու նրանց պարով ժողովուրդը ոտքի կանգնեց։ Պարեցին ու նրանց պարով՝ պարիսպներ ու բերդեր բարձրացան։ Պարեցին ու բերդեր ու բարդիներ, պարիսպներ ու պարեր, ձեռքեր ու խղճեր՝ միաձուլւեցին, մէկ մարմին դարձան, ու բռնցքւեցին...
Նրանք ողջ կեանքում պարեցին բեմերից ու խանդավառեցին մի ողջ ազգի, բայց աւաղ..., շատ աւաղ, որ շատ շուտ էր, նրանց վերջին պարը՝ երկնքի եզրին, երկնակամարին, ճիշտ իրենց կեանքի արեւածագին, եւ մեր երկրի յուլիսի ծէգ արեւաշողին...անապատներում հեռու հեռաւոր դաշտերի միջին՝ վարդ բացելով այդ ամայի դաշտի միջին։
Նրանք՝ անզուգական զոյգ քոյրերը, հէնց մանկուց էին մերւել հայ ժողովրդի տաժանքների ու վշտի, յոյսի ու յաղթանակի, պարսպւելու, բռնցքւելու, պայքարելու եւ ազատ դաշտում ազատօրէն պար բռնելու իրական թելադրանքների հետ։
Ոչ միայն մերւել, նոյնացել էին դրանց հետ ու պար էին բռնում նոյն խիզախութեամբ, յանդգնութեամբ, նազանքով ու օրիորդական կէս ամաչով։ Պարեցին կուժը շալակին, պարեցին՝ եարի սիրոյն ծառի յետեւում թաքնւելով, ամաչելով... պարեցին գեղջուկի երգը, կեանքի կատակերգը՝ կատակպարով....ու պարեցին, ու պարեցին ու պարեցին... նայիրեան հեզաճկուն աղջիկների մարմիններով, ու արեգակի նարնջագոյն շող արձակող շողերի պէս...
Ու կարծես թէ՝ վերջին պարն էլ պար էր մի ձեւ, երբ թռչելով սեւ թռիչքով, Հայրենիքից մէկ ժամ առաջ՝ պար բռնեցին արեգակի շողերի տակ, ու նայիրեան աղջիկների հեզաճկուն մարմիններով...Անմոռանալի պարուհիներ՝ Շողեր ու Նայիրի Ստեփանեանների անթառամ յիշատակին սոյն նւիրատւոթիւնը կատարում ենք՝ առ ի յաւերժացում անմար շողացող Շողերի ու Նայիրեան Նայիրիի յիշատակների։
ՆՒԻՐԱՏՒՈՒԹԻՒՆ
1 – Հայ մի երեխայի բուժման համար՝ 4,000,000 ռ.
2 – «Յատուկ օժանդակութիւններ» ֆոնդին՝ 1,000,000 ռ.
3 – Թ. Հ. Կ. Բարեգործական ընկերութեան՝ 1,000,000 ռ.
«ԱԿՈՒՆՔ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՅԹԻ ԳԵՂ. ՂԵԿԱՎԱՐ ԵՒ ՊԱՐՈՒՍՈՅՑ, ՍԱՆԵՐ ՈՒ ԾՆՈՂՆԵՐ
0 Պատգամ:
Post a Comment