Ռուսաստանը Մտահոգ Է Հայաստան-Թուրքիա Կապերով
«Իրաւունք տէ Ֆաքթօ» թերթը հաղորդում է, որ ռուսական վերլուծական կենտրոնները տեղեկացրել են, թէ Օգոստոս 31ին բացայայտւած Հայաստան-Թուրքիա ստորագրւելիք համաձայնագիրները, թէեւ արժանացել են Ռուսաստանի իշխանութեան պաշտօնական դրւատիքին, սակայն նրաննք ընկալւում են իբրեւ «ամերիկեան ծրագիր», եւ արդէն իսկ քայլեր են առնւում այդ համաձայնագիրը ձախողեցնելու համար:
Ըստ թերթի, շրջանառութեան մէջ կան լուրեր, որոնց համաձայն, Հոկտեմբերի վերջաւորութիւնից սկսեալ Թուրքիան պիտի դիմի Հայկական Ցեղասպանութիւնը ճանաչած երկրներ խորհրդարաններին, որպէսզի նրանք սառեցնեն իրենց երկրներ մէջ ընդունւած Հայոց Ցեղասպանութեան որոշումները, քանի տակաւին նոր կազմւելիք «պատմաբանների յանձնախումբը» իր ուսումնասիրութիւնները չի աւարտել։
Թերթը նշում են, որ այս եւ «սահմանների ճանաչման» վերաբերեալ կէտերը ռուսական շրջանակների մէջ դարձել են քննարկման թեմաներ։
Ռուսական կողմը թրքական այս ծրագիրը տապալելու նպատակով, նախատեսում է սոյն պայքարի մէջ ներգրաւել հայաստանեան ռուսամէտ եւ ազգայնական ուժերը։
ASBAREZ
0 Պատգամ:
Post a Comment