Լեւոն Արոնեանը դարձաւ «Մեծ սաղաւարտի» մրցման միանձնեայ առաջատար
11:17 / 11.09.2009
Հայ գրոսմայստէր Լեւոն Արոնեանը դարձել է իսպանական Բիլբաո քաղաքում ընթացող «Մեծ սաղաւարտ-2009» մրցման միանձնեայ առաջատարը:
Մեկնարկած երկրորդ փուլի (4-րդ տուրի) շրջանակներում Արոնեանը սպիտակներով պարտութեան մատնեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, որին զիջել էր մրցման առաջին տուրում:
Նշւած տուրին երկու շախմատիստն էլ հասել էին առաջատարի դիրքով՝ իրենց ակտիւում ունենալով 6-ական միաւոր, սակայն յաղթանակի շնորհիւ Արոնեանին յաջողւեց առաջ անցնել Գրիշչուկից:
Արոնեանը, այսպիսով, տանում է 3-րդ յաղթանակն անընդմէջ:
Խաղային այդ օրւայ միւս հանդիպմանը ռուսաստանցի Սերգէյ Կարյակինը եւ Իսպանիան ներկայացնող Ալեքսէյ Շիրովը ոչ-ոքի են խաղացել:
Խաղային այդ օրւայ միւս հանդիպմանը ռուսաստանցի Սերգէյ Կարյակինը եւ Իսպանիան ներկայացնող Ալեքսէյ Շիրովը ոչ-ոքի են խաղացել:
Չորս տուրերի արդիւնքում Արոնեանը հաւաքել է 9 միաւոր, 2-րդ տեղում ընթացող Գրիշչուկն ունի 6 միաւոր, Կարեակինը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ 5 միաւորով, իսկ աղիւսակը եզրափակող Շիրովը հաւաքել է 2 միաւոր: Այսօր Արոնեանը սպիտակներով խաղալու է Շիրովի, Գրիշչուկը՝ Կարեակինի հետ:
Յիշեցնենք, որ այս մրցաշարում յաղթանակի համար շախմատիստին տրւում է 3 միաւոր, ոչ-ոքիի համար՝ մէկ միաւոր:
Յիշեցնենք, որ այս մրցաշարում յաղթանակի համար շախմատիստին տրւում է 3 միաւոր, ոչ-ոքիի համար՝ մէկ միաւոր:
NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment